Հերիք ա՝ ինչքան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր մնացին որոշ բաշիբոզուկներ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
16.10.2026 | 23:11
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
16.10.2026 | 22:53
ՊՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարին
16.10.2026 | 22:37
Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան հեռացվել է աշխատանքից․ The New York Times
16.10.2026 | 22:24
Լրագրողները հաստատել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված 281,753 ռուս զինվորների անունները
16.10.2026 | 22:10
ՀՀԿ-ից ՔՊ անցած համայնքապետեր, միլիոնների պայմանագրեր և քրեական գործեր․ ով ով է Վայոց ձորում
16.10.2026 | 21:51
Factor TV-ի լրագրողն արժանացել է «Լավագույն հոդված» մրցանակին
16.10.2026 | 21:36
Ադրբեջանում շարունակվում են ձերբակալությունները՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ցույցերի ֆոնին
16.10.2026 | 21:20
Սուրեն Պապիկյանը կադրային ընդունելություն է անցկացրել և սպաների կոչումներ շնորհել
16.10.2026 | 21:00
Ռոբերտ Քոչարյանը չի հեռանա քաղաքականությունից քրեական գործերի արդյունքում․ չենք պայմանավորվի իշխանության հետ․ Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 20:43
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում մեկնարկած բնապահպանական նախաձեռնությանը. նախարար
16.10.2026 | 20:14
Իշխանության զավթման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Ադրբեջանի իշխող կուսակցությունից
16.10.2026 | 20:00
«Վագա-ֆարմ»-ին՝ մերժում, «Նատալի ֆարմ»-ին՝ տարածք․ դեղատան ղեկավարը հովանավորչության հաղորդում է տվել. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.10.2026 | 19:48
Բաքուն թուրք լրագրողի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ «Ադրբեջանում իշխանությունը բռնի զավթելու կոչերի համար»
16.10.2026 | 19:30
Նորավանքի մասին Կարապետյանի ասածը չի հաստատվում նաև ICOMOS-ի զեկույցով
Բոլորը

Քաջարանում նախընտրական հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներին սպառնացել են, որպեսզի չմասնակցեն իր երթին։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներին սպառնացել են, ասել են՝ ով գնա երթի, աշխատանքից հանելու ենք։ Ես հիմա ձեզ խոստանում եմ, որ մինչև հուլիսի կեսերը ձեզ սպառնացողներից որևէ մեկը չի աշխատելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Հերիք ա՝ ինչքան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր մնացին որոշ բաշիբոզուկներ»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ Հայաստանի ժողովուրդն իր փայաբաժինն է ունենալու «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատում։

«Ես ուզում եմ գաղտնիք բացեմ՝ հիմա բանակցային գործընթաց է տեղի ունենում այդ մասով, հույս ունեմ՝ ոմանք կառուցողական դիրքորոշում կունենան։ Եթե չունենան կառուցողական դիրքորոշում, Հայաստանի ժողովուրդն էդ բաշիբոզուկներից կոմբինատի իր բաժինը, թեկուզ Ազգայնացման մասին օրենքով, ստանալու է»,- հայտարարեց Փաշինյանը։

«Որոշ թափթփուկ պաշտոնյաներ կան Քաջարանում, որ Քաջարանի էս ասֆալտին են պառկելու ընտրություններից հետո. հաստափոր ու հաստավիզ մի քանի հոգի կան»,- հավելեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: