Խեղդելու ենք Քոչարյանին վարչապետ դարձնելու ՌԴ-ի ծրագիրը․ հանուն թալանի՝ ժիլետներով խաբել են մեր ժողովրդին․ Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի հետ

-Պարո՛ն Բաբաջանյան, 4-5 օրից քաղաքացիները կընտրեն Հայաստանի իշխանություն։ Ռոբերտ Քոչարյանը ծաղրում է իշխանություններին, ասելով՝ նույնիսկ ընտրություն չեն կարողանա կեղծել։ Կան կալանավորվածներ ընտրակաշառք բաժանելու փաստերով, ըստ իրավապահների՝ ընդդիմադիր մի քանի ուժերի կողմից։ Ընտրություն է անցկացվում, երբ իրավապահ համակարգը գրեթե չի փոխվել, ուր նախկին իշխանություններին լոյալ մարդիկ շարունակում են բարձր պաշտոններ զբաղեցնել, այս համատեքստում, ըստ փաստերի՝ փող են բաժանում այն ուժերը, որոնք նախկինում էլ դրանով զբաղված էին։ Փող են վերցնում այն մարդիկ, որոնք նախկինում էլ վերցնում էին։ Չե՞ք կարծում՝ այս եռանկյունին լռելյայն կգործի և ընտրական արդյունքի կհանգեցնի։

-Չի՛ կարող։ Քոչարյանը դասական ժուլիկին և հանցագործին հատուկ տեխնոլոգիաներ է կիրառում։ Մենք տեսել ենք, թե նա իր պաշտոնավարման ընթացքում, դրանից հետո բազմիցս հանդես է եկել հենց այդ կերպարով։ Նա երբեք չի կարող ապավինել ժողովրդի իշխանության վրա, նա հենվում է քրեական տարրերի վրա, իր պաշտոնավարման շրջանում նշանակված դատավորների, պաշտոնյաների, նախկին կոռուպցիոներների, բանդիտների, մաֆիայի մաս կազմած շրջանակների վրա։ Եվ խորքային պետությունը, որը գոյություն ունի բավական երկար ժամանակ, պատրաստվել է այսօրվան՝ ժողովրդի իշխանության հաղթահարման համար։ Թիրախում այսօր ժողովրդի իշխանությունն է։

-Ինչպե՞ս այդ համակարգը՝ փողը, կրիմինալը չի կարող հաղթել՝ ՀՀ-ում իշխանություն ձևավորելու առանցքային գործոն դառնալով։

-Որովհետև ժողովուրդը շատ լավ հասկանում է, թե ինչ է դրված զոհասեղանին՝ Հայաստանի լինել-չլինելու հարցն է։ Նրանք, ովքեր եկել են՝ ուղղակի թաղելու Հայաստանի ժողովրդավարական ապագան, Հայաստանի պետականությունը, հանդես են գալիս «Հայաստան» դաշինքի, անպատիվների դաշինքի անունից, նրանք, ովքեր ուզում են՝ Հայաստանը չլինի, հանդես են գալիս այդ ցուցակներով։ Նրանք, ովքեր կեղեքել, հարստահարել, գնդակահարել, սպանել են հայ ժողովրդին և չեն թողել իր երազանքները որևէ կերպ կենսագործվի՝ վկայաբերելով արցախյան հիմնահարցը, Արցախյան պատերազմը, բանակը, սպառազինությունը, բայց արդյունքում մենք տեսանք, թե ովքեր են եղել այդ զրկանքների շահառուները՝ սրանք հրամցրել են առաջնահերթություններ, որոնք մենք լուռ կրել ենք։ Մենք այս պատերազմում հասկացանք, որ այդ բոլորը կեղծ է եղել․ կեղծ է եղել և՛ արտաքին քաղաքական գետնի վրա բանակցված շրջանակը, որը պիտի ապահովեր խաղաղ կարգավորման հեռանկարը, և՛ անվտանգության, սպառազինության, բանակի բոլոր անհրաժեշտ ուղղություններով մենք ունեցանք տապալումներ, ինչը վկայում է այն կեղծիքի մասին, որում մենք ապրել ենք։ Եղել է պատրանք՝ սքողված կեղծիքի, ցեխի վրա իբրև իրականություն, որը բացահայտվեց երկրորդ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակում։

-Երբ Ռոբերտ Քոչարյանին աջակցում է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ Քոչարյանի՝ ենթադրաբար կոալիցիա կազմող ուժերի թվում են հայտնվում ՀՀԿ-ն ու Վանեցյանը, ԲՀԿ-ն, դա արդյո՞ք նշանակում է, որ ՌԴ-ն նրա վրա է խաղադրույք կատարել։

-Չէ՛, բայց մենք պիտի անցնենք պատկառելի ձայներով խորհրդարան, որպեսզի այդ ծրագիրը, որի վերջնական նպատակը Ռոբերտ Քոչարյանին վարչապետ դարձնելն է, չիրագործվի։ Մենք պիտի խեղդենք այդ նպատակի իրագործումը և նրանք, ովքեր ժիլետներով տարիներ շարունակ խաբել են մեր ժողովրդին, և իրականում մեր ժողովրդի ու պետության շահերի հետ ոչ մի աղերս չեն ունեցել, իրենց նպատակը եղել է իրենց ունեցած-թալանածը պահելը և դրա մասշտաբներն ավելացնելը։ Ե՛վ Կարեն Կարապետյանը, և՛ նրա գործակիցներն ու հանցակիցները, և՛ անպատիվների այդ ցուցակի հանցագործ տարրերը, և նաև՝ Ռոբերտ Քոչարյանին սատարող շրջանակները, եթե որևէ կերպ մտածում էին Հայաստանի առաջնահերթությունների մասին, պիտի այս ընթացքում ոչ թե հրճվեին մեր ձախողումներով, մեր սայթաքումներով, այլ ամեն ինչ պիտի անեին, որ գերիների վերադարձի խնդրում ՌԴ-ի ներգրավվածությունն ավելի ու ավելի մեծացնեին, և մենք, օրինակ, այս շրջափուլը թևակոխեինք առանց այդ խնդրի։ Ի՞նչ եք արել դուք, ա՛յ սրիկաներ, բացի ռուսների տակ ձեր մարմնի դիրքերը փոխելուց, որպեսզի ավելի դուրեկան լինեք ռուսներին։ Ձեր արածն ամենավերջին մարմնավաճառի արարք է, ռուսներինն այս դեպքում՝ սերիական բռնաբարի և բռնարարի արարք է։ Հետևապես՝ այս հանցագործ խմբավորումներից ես չեմ կարող ոչինչ սպասել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան