Փոխվարչապետի պաշտոն չեմ զբաղեցնելու, պայմանավորվեցինք. Խաչատուր Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

«Հերթական հորինվածքն է, հերթական լկտի սուտն է»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ քարոզարշավի ընթացքում հայտնվել է քննադատությունների թիրախում. կա կարծիք, որ նա այն եզակի գործարարներից է, որը շահագրգռված է ճանապարհների ապաշրջափակմամբ, քանի որ բիզնես շահեր է հետապնդում՝ մասնավորապես ադրբեջանական էժան նավթի վաճառքի հետ կապված:

«Ես շատ ավելի վաղ ժամանակներից անձնական շահով չեմ առաջնորդվում, ես ավելի շատ մտածում եմ, թե Հայաստանի Հանրապետությանն ինչ է պետք»,- վստահեցրեց Սուքիասյանը:

Նա նաև հավելեց, որ ՔՊ ցուցակում ներգրավվել է, որպեսզի Հայաստանը չվերադառնա կառավարման նախկին ոճին, կոռումպացված կառավարմանը:

«ՔՊ-ի հետ ԱԺ գնալու իմ նպատակը մեկն է՝ այն բարեփոխումները, որ սկսել է «Քաղաքացիական պայմանագիրը»,  իրականացնի, մինչև տրամաբանական ավարտը»,- ասաց Սուքիասյանը:

Դիտարկմանը, որ կա տեսակետ, թե փոխվարչապետի պաշտոնին է հավակնում, Սուքիասյանը արձագանքեց. «Այդպիսի քննարկում չի եղել: Պաշտոնի վերաբերյալ քննարկում չի եղել, որովհետև խնդիրը եղել է քաղաքական՝ մենք ուզում ենք, որ ՔՊ-ն կայուն մեծամասնություն ունենա»:

Հարցին, թե, այնուամենայնիվ, ինչ կանի, եթե առաջարկվի փոխվարչապետի պաշտոն, Սուքիասյանը պատասխանեց. «Փոխվարչապետի պաշտոն չեմ զբաղեցնելու, չեմ ուզում, պայմանավորվեցի՞նք. օֆիցիալ Ձեզ ասում եմ»:

Մանրամասները՝ տեսանյութում: