Բելառուս բլոգեր Տիխանովսկու ու նրա մերձավորների գործով դատական գործընթացը կսկսվի հունիսի 24-ին

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելառուսի նախագահական ընտրությունների ժամանակ անկարգությունների կազմակերպման համար մեղադրվող բելառուս բլոգեր Սերգեյ Տիխանովսկու և նրա մերձավորների գործով դատական գործընթացը կսկսվի հունիսի 24-ին Գոմելի քննչական մեկուսարանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Գոմելի շրջանային դատարանից։

«Հունիսի 24-ին քրեական գործը կսկսի քննվել Գոմելի մարզային դատարանում՝ դատական կոլեգիայի կողմից։ Գործընթացը կանցնի փակ ռեժիմով Գոմելի №3 բանտում»,- նշել են մարզային դատարանում։

Բելառուսի գլխավոր դատախազությունը մայիսի 5-ին Գերագույն դատարան է ուղարկել Սերգեյ Տիխանովսկու, Նիկոլայ Ստատկևիչի, Արտյոմ Սակովի, Դմիտրի Պոպովի, Վլադիմիր Ցիգանովիչի և Իգոր Լոսիկի դեմ հարուցված քրեական գործերը՝ «2019 թվականի հունիսից՝ 2020թ․ Բելառուսի Հանրապետության նախագահի ընտրությունների անցկացման ու կազմակերպման ժամանակ, երկրի տարածքում զանգվածային անկարգություններ ծրագրելու համար»։

Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ «Տիխանովսկու և նրա հանցակիցների ապօրինի գործողությունների արդյունքում պետությունը վնաս է կրել ավելի քան 3 միլիոն բելառուսական ռուբլու (մոտ 1.16 միլիոն դոլար) չափով»:

Հաղորդվում է նաև, որ մեղադրյալի գույքը՝ ավելի քան 2 միլիոն բելառուսական ռուբլի (մոտ 775 հազար դոլար) արժեքով, կալանքի տակ է։ Բելառուսի քրեական օրենսդրությամբ՝ մեղադրյալներին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:

Տաթև Ֆռանգյան