Դեկտեմբերի 8-ից 15-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4613 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 151 ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը։ «Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 147 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 220, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 35, չամրակապված վարելու՝ …

