Սամվել Կարապետյանը չի հայտարարագրել իր գույքը և եկամուտները․ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը պարզաբանում է ներկայացրել

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունի, սակայն սահմանված ժամկետում չի կատարել այն։ Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հայտնել են, որ Կարապետյանի պաշտպանը բացատրություն է ներկայացրել հանձնաժողովին։

Մարտի 18-ին հանձնաժողովին է ներկայացվել կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու վերաբերյալ կուսակցության ծանուցումը, ըստ որի՝ Սամվել Կարապետյանը կուսակցության նախագահի իր պաշտոնեական պարտականություններն ստանձնել է փետրվարի 11-ին, սակայն համապատասխան փոփոխությունները պետական գրանցում են ստացել փետրվարի 27-ին։

«․․․Սամվել Սարգսի Կարապետյանն ունի 2026 թվականի պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականություններն ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, սակայն վերջինս օրենքով սահմանված ժամկետում հանձնաժողով չի ներկայացրել այն։ Վերոնշյալ հանգամանքով պայմանավորված՝ հանձնաժողովից ելքագրվել է համապատասխան գրավոր ծանուցում՝ ծանուցումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում հայտարարագիրը ներկայացնելու, իսկ այն չներկայացնելու դեպքում ծանուցումն ստանալուն հաջորդող 31-րդ օրը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմվելու մասին»,- հայտնում են ԿԿՀ-ից։

Սամվել Կարապետյանի պաշտպանը դիմել է հանձնաժողով՝ հայտնելով, որ առկա է հայտարարագիր ներկայացնելու անհնարինություն՝ պայմանավորված տնային կալանքի և նամակագրության արգելքի հանգամանքով, ինչը քննարկման փուլում է։

Հանձնաժողովից ընդգծում են՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով վարչական իրավախախտում է համարվում ոչ թե հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելը, այլ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա չներկայացնելը, այդ հանգամանքով պայմանավորված էլ ԿԿՀ-ում դեռևս առկա չէ վարչական իրավախախտման դեպք։

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը մեղադրյալ դարձավ անցած տարվա հունիսին, երբ հայտարարեց Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու մասին: Սամվել Կարապետյանը 7 ամիս շարունակ կալանավայրում էր, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, հիմա՝ տնային կալանքի տակ: Իշխանությունը զավթելու հրապարակային կոչից բացի, գործարարին մեղադրում են փողերի լվացման հոդվածով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն  այսօր հերթական անգամ  հայտարարել է, թե նա կարող է հանդես գալ ուղիղ եթերում՝ օգտվելով իր ձեռքի տակ եղած հնարավորություններից։ «Ուժեղ Հայաստանից» պնդում են, որ Կարապետյանի այդ իրավունքը սահմանափակված է:

Եվգենյա Համբարձումյան