Քննիչի հասցեին վիրավորանքներ ու խուլիգանություն․ գործը՝ դատարանում

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Հակակոռուպցիոն կոմիտեն դատարան է ուղարկել այն քաղաքացու վերաբերյալ քրեական վարույթը, որը, ըստ նախաքննության, սոցիալական ցանցում վիրավորել է քննիչին և նրա ընտանիքի անդամներին՝ միաժամանակ կատարելով խուլիգանություն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ։  ՔԿ-ից հայտնում են, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ  քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացին ՀՀ ՔԿ քննիչի օրինական ծառայողական գործունեության կապակցությամբ հրապարակել է նրա իրավունքներին ու օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ, ինչպես նաև հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ կատարել է խուլիգանություն:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ անձն իր վերաբերյալ ՔԿ համապատասխան քննչական վարչության քննիչի կողմից քննված և 2024 թվականի մայիսի 31-ին կայացված կարճման որոշման կապակցությամբ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, իր անձնական ֆեյսբուքյան էջի սոցիալական բաց հարթակում խոսելով հիշյալ քրեական վարույթի մասին, անպարկեշտ արտահայտություններ ու հայհոյանքներ է հնչեցրել քննիչի և նրա ընտանիքի անդամների հասցեին՝ այդ կերպ հրապարակայնորեն նսեմացնելով պետական ծառայողի պատիվն ու արժանապատվությունը, հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից, իսկ բարոյական ու իրավական նորմերի նկատմամբ՝ բացահայտ արհամարհական վերաբերմունք:

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի  297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթի նախաքննությունը ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են իրավասու դատարան»,- ասված է հաղորդագրությունում։