Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, կայացավ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով նախնական դատական նիստը։ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը դատարանում մեջբերեց Փաշինյանի՝ 2020 թվականին Տաթև համայնքում ասված այն խոսքերը, որոնք իրենք գնահատել են զրպարտչական․ «Ասում եմ անվանական՝ Ռոբերտ Քոչարյա՛ն, եվրոպացիների փեշերի տակ չեք թաքնվի, ձեր թալանածը կոպեկ-կոպեկ պիտի բերեք բանակի զարգացման և …

