Առանց ջերմաչափման, ախտահանման ու պատշաճ սննդի․ հոգեբուժարաններում խախտումներ են արձանագրվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
Բոլորը

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ հոգեկան առողջության կենտրոնում գտնվող մարդիկ զրկված են հարազատներին տեսակցելու հնարավորությունից։ Դեմ առ դեմ զրույցին փոխարինելու են եկել տեսազանգի և հեռախոսակապի հնարավորությունները։

Այս խնդիրներն առավել տեսանելի դարձան 2020 թվականի ընթացքում, երբ Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված, հայտարարվեց արտակարգ դրություն։ Առանց այն էլ խիստ սահմանափակման պայմաններում բուժում և խնամք ստացող անձինք բախվեցին նոր արգելքների։ Հոգեբուժական հաստատություններում արգելվեցին հանձնուքներ, ծանրոցներ ստանալը և տեսակցությունները։ 

1971 թվականից գործող «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում՝ համավարակի բռնկման ժամանակ, բուժում էր ստանում մոտ 120 անձ։ Կենտրոնում արտակարգ իրավիճակների ղեկավարման մասնագիտական խումբ ստեղծվեց արտակարգ դրություն սահմանվելուց միայն երկու ամիս անց։ Չնայած դրան՝ տնօրեն Արեգա Հակոբյանի խոսքով՝ բուժկենտրոնում հակահամճարակային կանոնները խստորեն պահպանվում են։ 

Չնայած տնօրենի հավաստմանը, նշենք, որ հաստատություն մեր առաջին այցելության օրը մուտքի մոտ մեզ չջերմաչափեցին և չպահանջեցին ախտահանվել։ Իրավիճակը կտրուկ փոխվեց երկրորդ այցի ժամանակ․ աշխատակիցները հենց ընդունարանում մեզ ջերմաչափեցին, ապա խնդրեցին ախտահանվել և միայն նոր  մտնել բաժանմունք։

Նույն իրավիճակին է բախվել նաև 10 հասարակական կազմակերպությունների անդամներից բաղկացած դիտորդական խումբը։ Օրեր առաջ հրապարակած «Կորոնավիրուսային վարակը և հոգեբուժական հաստատությունները» զեկույցում խումբը մի շարք խախտումներ էր արձանագրել ոչ միայն «Ավան»-ի, այլև Հոգեկան առողջության պահպանման ազգային և «Սևան»-ի հոգեկան առողջության կենտրոններում։ Խումբը նկատել է, որ չնայած պատասխանատուների հավաստիացումներին՝ իրականում ոչ բոլոր այցելուներին են ջերմաչափում, հորդորում՝ ախտահանվել կամ զգուշացնում  հեռավորություն պահպանելու մասին։  

Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ չնայած պահակակետի առկայությանը՝ մուտքը բուժկենտրոնի տարածք պատշաճ չի վերահսկվել, հակահամաճարակային ընթացակարգը լիարժեք չի ապահովվել։  

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնի հակահամաճարակաբան Վարդան Արզաքանյանը հակառակն է պնդում, նշելով, թե տարածքում բոլորը պահում են կանոնները, կենտրոնում բոլորը դիմակով են լինում, բացառություն են կազմում այն հիվանդները, որոնց մոտ դիմակ կրելու խնդիր է առաջանում։

Փորձագետների ուշադրությանն են արժանացել նաև կենտրոններում գտնվող անձանց սանիտարահիգիենիկ, սննդային և զսպման միջոցների կիրառման հանգամանքները։ Զեկույցում բավականին ծավալուն անդրադարձ է կատարվել զսպման միջոցների կիրառման ընթացակարգային խախտումներին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան