Զոհվածների մասունքների պահման պայմանների առնչությամբ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, այս պահին կասկածյալներ չկան․ Վարդան Թադևոսյան

Լուրեր

13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
Բոլորը

Շուրջ մեկուկես ամիս է անցել,  ինչ անհետ կորած զինծառայողների հարազատները տեսանյութ էին հրապարակել, թե ինչպես են զոհված և դեռ հարազատներին չհանձնված զինծառայողների մասունքները սպիտակ պարկերի մեջ դրված Աբովյանի դիահերձարանում գետնին՝ առանց սառեցման համակարգի տարածքում։

Factor.am-ը փորձեց մանրամասներ իմանալ, թե ի՞նչ փուլում է գտնվում գործը քննություն և ի՞նչ նոր մանրամասներ են հայտնի։ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը հայտնեց, որ այս պահին մեղադրանքներ չկան, կասկածյալներ ևս․ «Ներկա պահին հարցաքննությունների փուլ է ընթանում ծնողների հետ, այլ մանրամասներ չկան»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ դեպքից հետո Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն էր խնդրել  դիերի պահման ոչ  պատշաճ պայմանների համար, իսկ վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն՝ պարզելու, թե ո՞ր պատասխանատու պաշտոնյայի գործողությունների կամ անգործության հետևանքով է առաջացել նման խնդիր։ Տեսանյութի հրապարակումից հետո «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել էին աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենն էլ ստացել էր խիստ նկատողություն:

Մերի Մանուկյան