Զոհվածների մասունքների պահման պայմանների առնչությամբ իրավական գործընթաց է մեկնարկել. ինչ սպասել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
Բոլորը

ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և գործընթացում ընդգրկված 2 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից, ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն: Սա այն բանից հետո, երբ երեկ երեկոյան անհետ կորած զինծառայողների հարազատները տեսանյութ հրապարակեցին, թե ինչպես են զոհված և դեռ հարազատներին չհանձնված զինծառայողների մասունքները սպիտակ տոպրակների մեջ անփութորեն թափված գետնին՝ առանց սառեցման համակարգի տարածքում։

Երբ տարածվեցին դիերի պահման պայմանների լուսանկարները, Առողջապահության նախարարությունից պարզաբանեցին, թե մարմիններն արդեն նույնականացված են, սպասում են հարազատներին։ Իսկ մինչ այդ ժամանակավորապես պահվում են կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում և որ պահման պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին։ Մինչդեռ տարածված տեսանյութում հակառակ պատկերն է։

Անհետ կորածների հարազատների տվյալներով՝ շուրջ 400 մասունք ու 200 մարմին կա Հերացու, Մեծամորի, Աբովյանի, Մարտունու դիահերձարաններում, մինչդեռ, Առողջապահության նախարարության տվյալներով, ԴՆԹ հետազոտման փուլում 73 նմուշ կա։

Թվային այս տարբերության հետ կապված Քննչական կոմիտեի Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանն ասում է՝ շուրջ 70 ծնող հրաժարվում է ԴՆԹ թեստ հանձնել, 100 ծնողներ էլ դատաբժշկական կենտրոնից տեղեկություն են ստացել, որ ԴՆԹ համընկնում կա, բայց զոհվածների մարմինները վերցնել չեն ցանկանում, քանի որ չեն հավատում՝ իրենց հարազատն է:

Զինծառայողների մարմինների պահման պայմաններին անդրադարձել էր նաև առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, թե իր բացթողումն է եղել, որ անձամբ չի այցելել և համոզվել դիակների պահման պայմաններին։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն արձանագրում է՝ զինվորի նկատմամբ վերաբերմունքը մեր երկրում չի փոխվել, այդ կադրերը պետության մոտեցումն են զինվորի նկատմամբ։

Նշենք, որ զինծառայողների մարմինների լուսանկարների տարածումից հետո Փաշինյանի խոսնակը հայտնել էր, թե Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ պարզելու, թե որ պատասխանատու պաշտոնյայի անփույթ գործողությունների հետևանքով է առաջացել նման խնդիր, և բոլոր միջոցները ձեռնարկվելու են՝ նման իրավիճակները բացառելու և թերացած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար։

Իշխող խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը ևս անընդունելի և դատապարտելի է համարում զոհվածների մասունքների նկատմամբ նման վերաբերմունքը՝ նշելով, թե ամեն ինչ պետք է անել՝ նման դեպքերը բացառելու համար։ Խանդանյանը նաև կարծում է, որ բոլոր դեպքերի համար պատասխանատվությունը միայն առողջապահության նախարարի պաշտոնակատարի վրա դնելը ճիշտ չէ։

Փաստաբան Գարիկ Գալիկյանն արդեն իրավական գործընթաց է նախաձեռնել այս դեպքի առնչությամբ։ Նա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն և նշում է, որ հետևողական է լինելու, որ մեղավորները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։

Աբովյանի դատաբժշկական կենտրոնի ղեկավարը խոստովանում է, որ վերաբերմունքը պատշաճ չի եղել՝ դիերը պատգարակների վրա պիտի լինեին, միմյանցից հեռու։ Նա նշում է, թե դիերն իրենց մոտ են տեղափոխվել, քանի որ Մեծամորի շարժական սառնարանները խափանվել էին։

Դիերն ու մասունքները տեղափոխելուց հետո փորձել են սպասել՝ մինչև իրենց մոտ կկառուցվի սառնարանային հատվածը, սակայն բարձրացած աղմուկից հետո, ծնողների պահանջով, զինծառայողների մարմինները տեղափոխվել են այլ՝ պատշաճ վայր։

Factor.am-ը Գլխավոր դատախազությունից տեղեկացավ, որ դեպքի մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում, արդյունքի մասին կտեղեկացնեն:

Նշենք նաև, որ մինչ օրս պետությունը պաշտոնապես չի հայտարարել, թե պատերազմից հետո քանի անհետ կորած և քանի գերեվարված զինծառայող ունենք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան