ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման մասին հարցին։ «Այսօր կարող ենք վերահաստատել և արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության հարցը դարձել է նաև խաղաղ կարգավորման մաս։ Ապրիլի 13-ին Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարության …

