Մարտական գործողությունների Հադրութի, Ջաբրայիլի և Ֆիզուլու հատվածներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 14 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ «Ընդհանուր առմամբ, առայսօր հայտնաբերվել է 1061 աճյուն: Դեկտեմբերի 22-ին որոնումներ են իրականացվել նաև Շուշիի մարտական գործողությունների հատվածներում, սակայն այստեղ …