Բեռլին-Բրանդենբուրգ միջազգային օդանավակայանում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ կասկածվող ահաբեկչի։ Նա Գերմանիայի քաղաքացի Շտեֆանի Ա-ն է։ Այս մասին հայտնել են Գերմանիայի գլխավոր դատախազության մամլո ծառայությունից, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ձերբակալությունն իրականացվել է Շլեսվիգ-Հոլշթեյնի քրեական ոստիկանության աշխատակիցների կողմից։ «Մեղադրյալը կասկածվում է երկու դրվագներով օտարերկրյա ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեջ։ Նա նաև մեղադրվում …

