Ինչու ձախողված ռազմական հեղաշրջումը միայն ուժեղացրեց Էրդողանին, ու ինչ է փոխվել Թուրքիայում 5 տարվա ընթացքում․ «ՌԻԱ Նովոստիի» անդրադարձը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

2016 թվականի հուլիսի 16-ի գիշերը թուրք զինվորականները փորձել են իշխանափոխություն իրականացնել։ Սակայն արդեն առավոտյան նախագահի հավատարիմ ուժայինները ճնշել են խռովությունը։ 250 մարդ սպանվել է, 2500-ից ավելին՝ վիրավորվել։ Դրան հաջորդել են զանգվածային մաքրումներ կառավարությունում, հատուկ ծառայություններում, բանակում, դատարաններում, համալսարաններում: Ձախողված հեղաշրջումը ուժեղացրեց Էրդողանի ազդեցությունը, և նա իրականացրեց իր համար անհրաժեշտ բարեփոխումները: Իսկ թե ինչ է փոխվել Թուրքիայում հինգ տարվա ընթացքում, ներկայացրել է «ՌԻԱ Նովոստին»:

Հեղափոխության ձախողված փորձից հետո շատ բան է փոխվել Թուրքիայում։ Էրդողանի օրոք զինվորականների ազդեցությունը քաղաքական կյանքում զգալիորեն նվազել է։ Եվ չնայած ԵՄ-ն ու ԱՄՆ քննադատել են հեղաշրջման փորձը, նրանց վրդովեցրել են զանգվածային մաքրումները, որոնք սկսվել էին ապստամբությունից անմիջապես հետո։

Ցմահ բանտարկության է դատապարտվել 337 մարդ։ Տուժել են նաև քաղաքացիական անձինք. Մարդկանց զանգվածաբար ճանաչել են անվստահելի, փակվել են հարյուրավոր ուսումնական հաստատություններ: Շատերը բերման են ենթարկվել առանց դատաքննության կամ հետաքննության: Ձերբակալվել են հազարավոր քաղծառայողներ, դատավորներ, ուսուցիչներ և լրագրողներ, ովքեր կասկածվում էին գյուլենականների հետ կապ ունենալու մեջ:

Երկիրն ամենամեծ փոփոխություններն է կրել Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր. 2017-ի ապրիլին, հանրաքվեի արդյունքում փոփոխվել է սահմանադրությունը: Պետությունը կառավարման խորհրդարանական կազմից անցել է նախագահականի: Սա նշանակում է, որ Էրդողանը գրեթե անսահմանափակ լիազորություններ է ստանում. նա իրավունք ունի ինքնուրույն կառավարություն կազմել և ցրել խորհրդարանը, նա ղեկավարում է բանակը և վետոյի իրավունք է ստանում:

Այժմ հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելը ավելի հեշտ է, իսկ չեղյալ հայտարարելը` ավելի դժվար: Նախագահին հեռացնելը գրեթե անհնար է: Օրենքի համաձայն՝ անձը չպետք է զբաղեցնի երկրի ղեկավարի պաշտոնը ավելի քան երկու հնգամյա ժամկետ։ Բայց Էրդողանը կարող է այդ պաշտոնում մնալ մինչև 2029 թվականը. նրա ղեկավարման նախկին ժամկետը զրոյացվել է:
Փոփոխության հակառակորդները վստահ են, որ Թուրքիան սահում է դեպի իսլամացում և ավտորիտարիզմ: Իսկ բարեփոխումների կողմնակիցները ներկայիս համակարգն ավելի կայուն են տեսնում:

Վերջին հինգ տարվա ընթացքում Թուրքիան շատ բան է փոխել, նշում է արեւելագետ, հրապարակախոս Անդրեյ Օնտիկովը: «Էրդողանը բարելավում է իր խաղը Եվրամիության ներսում առկա հակասությունների, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում, Պարսից ծոցի արաբական երկրների հետ ՝ փորձելով Թուրքիային ավելի անկախ դարձնել», – բացատրում է նա:

Տաթև Ֆռանգյան