Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների շահերի շարունակական ներկայացումը ՄԻԵԴ-ում անհրաժեշտություն է․ ՓՊ

Լուրեր

13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
Բոլորը

Ինչպես արդեն հայտարարվել էր, ՀՀ փաստաբանների պալատը իր պատրաստակամությունն էր հայտնել օժանդակելու Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին ՀՀ փաստաբանների կողմից իրավաբանական օգնություն ցույց տալու՝ նրանց Ադրբեջանի բանտերում տեսակցելու, նրանց նկատմամբ Եվրոպական կոնվենցիայի հնարավոր խախտումների փաստերը պարզելու, արձանագրելու և այդ փաստերը Եվրոպական դատարան ու միջազգային այլ ատյաններ ներկայացնելու գործընթացին: Այս հարցի շուրջ հերթական քննարկումն է տեղի ունեցել ՀՀ փաստաբանների պալատում։

Այդ առաքելությունն իրականացնելու ուղիները որոշակիացնելու, հնարավոր ռիսկերը գնահատելու և կանխարգելելու, գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին օգնելուն ուղղված գործողություններին համահունչ գործելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, նախագահի տեղակալներ՝ Մանե Կարապետյանը, Հարութ Ակլունցը, ինչպես նաև փաստաբան Հայկ Ալումյանը հանդիպումներ են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի, նրա տեղակալի և այլ մասնագետների հետ:

Հերթական հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ փաստաբանների պալատում մասնակցության պատրաստակամություն հայտնած փաստաբանների, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և ներպետական ատյաններում ներկայացնող իրավաբաններից՝ Արտակ Զեյնալյանի միջև:

Քննարկումների ընթացքում ներկայացվել են բոլոր հնարավոր ռիսկերը փաստաբանների Ադրբեջան ուղևորվելու և այնտեղ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին իրավաբանական օգնություն ցույց տալու հետ կապված:

Քննարկումների արդյունքում մասնակիցները եկել են եզրակացության, որ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների շահերի շարունակական ներկայացումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում անհրաժեշտություն է։ Այդ նպատակով գերության մեջ գտնվող անձանց շահերը ներկայացնող թիմը միջոցներ է ձեռնարկում վստահորդներին Ադրբեջանի ազատազրկման վայրերում այցելելու նպատակով և պատրաստակամություն է հայտնել նպատակին հասնելու դեպքում՝ դիմել կամավորագրված փաստաբաների օժանդակությանը:

Միաժամանակ, ՀՀ փաստաբանների պալատը կրկին ընդգծում է, որ խոսքը գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների պաշտպանությունը Ադրբեջանի ներպետական օրենսդրությանբ նախատեսված դատարաններում իրականացնելու մասին չէ և միանում է ՀՀ իշխանությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այն գնահատականին, որ այդ դատավարությունները լեգիտիմ համարվել չեն կարող: