ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծերի փաթեթը, որով հաշմանդամության 3 խմբերի փոխարեն նախատեսվում է սահմանել ֆունկցիոնալության սահմանափակման թեթև, միջին, ծանր, խորը աստիճաններ: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին և Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: «Նախագծերի փաթեթով հաշմանդամություն ունեցող անձ է համարվելու …

