Վլադիկավկազում մեր ներկայացուցիչը կապի մեջ է հայ վարորդների հետ: Այս մասին ԱԺ-ում նշեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հնչեցրած մտահոգությանն առ այն, որ Վլադիկավկազում շուրջ 700-800 հայկական բեռնատարներ են կուտակվել, և մեր վարորդները մնացել են լքված ու անպաշտպան, նրանց ներկայացուցիչ է պետք: «Եղանակային պայմաններով պայմանավորված Վերին Լարսի անցակետն աշխատում է կուտակումներով, …

