Նախիջևանից դարձյալ կրակել են Երասխի դիրքերի ուղղությամբ
Հուլիսի 16-ի առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են հակազդող գործողությունների: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: