Խլացնել ՔԿՀ-ներում բջջային կապի ռադիոալիքները, ավելացնել տաքսոֆոնից օգտվելու ժամանակը. Դատախազությունը դիմել է ԱՆ-ին

Լուրեր

09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) պահվող առանձին անձինք բջջային հեռախոսների միջոցով արտաքին աշխարհի հետ կապ պահպանելով կատարում են տարաբնույթ հանցավոր արարքներ, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, խարդախության կամ շորթման եղանակով գույքի հափշտակություն, քրեական ենթամշակույթից բխող հանցագործություններ:

Դատախազությունից այտնում են, որ ՔԿՀ-ներում պահվող անձանց կողմից բջջային հեռախոսների միջոցով հանցագործություններ կատարելը, ինչպես նաև ՔԿՀ առանձին ծառայողների կողմից կոռուպցիոն գործարքի արդյունքում՝ գումարի դիմաց բջջային հեռախոսների ներթափանցման ապահովումը կանխելու երաշխիքները դրանց ներթափանցմանն ու հայտնաբերմանն ուղղված արդյունավետ միջոցներ ձեռնարկելն է, ինչպես նաև բջջային կապի հաճախականության ռադիոալիքների խլացումը համապատասխան խլացուցիչների միջոցով:

Վերոհիշյալ խնդրին համակարգային լուծում տալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում նախաձեռնված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախկինում տեղադրվել և ներկայումս անհրաժեշտ խլացուցիչներ առկա են միայն 3 ՔԿՀ-ներում: Սակայն որևէ ՔԿՀ-ում փաստացի ապահովված չէ բջջային կապի հաճախականության ռադիոալիքների խլացում՝ դրանց ոչ սարքին լինելու կամ իր նպատակային նշանակությանը մասնակի ծառայելու պատճառով:

Ուսումնասիրությունը վկայում է, որ անազատության մեջ գտնվող անձինք բջջային հեռախոսներ պահելու հանգամանքը հիմնականում պատճառաբանում են ընտանիքի անդամների հետ օրվա ընթացքում մի քանի անգամ հեռախոսային շփում ունենալու անհրաժեշտությամբ:

Թեև առանձին անձանց պարագայում վերջինս օբյեկտիվ պատճառաբանություն է, սակայն շատ դեպքերում ՔԿՀ-ներում ինտերնետ հասանելիություն ապահովող սարքերի հայտնաբերումը վկայում է, որ դրանք հիմնականում ծառայում են տարբեր սոցիալական ցանցերին հասանելիություն ունենալու նպատակով, առանձին դեպքերում նաև բջջային տարբեր հավելվածներ օգտագործելու միջոցով հանցագործություններ կատարելու, կազմակերպելու համար:

Անազատության մեջ պահվող անձինք ՔԿՀ-ներում տեղադրված տաքսոֆոններից չօգտվելը պատճառաբանում են դրանց սակագնի բարձր արժեքով, շահագործման խափանումներով, համապատասխան քարտերի բացակայությամբ, շաբաթվա ընթացքում ժամանակացույցին համապատասխան զանգ կատարելու քանակի սահմանափակմամբ:

Ուսումնասիրությունը վկայում է, որ ՔԿՀ-ներում բջջային հեռախոսների շահագործումը չեզոքացնելու միջոցով հնարավոր է հասնել անազատության մեջ պահվող անձանց կողմից բջջային հեռախոս պահելու համար տույժերի նվազեցմանը: Դա կարող է խրախուսել անազատության մեջ պահվող անձանց կողմից օրինապահ վարքագիծ դրսևորելուն, և առանցքային նշանակություն ունի դատապարտյալների նկատմամբ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը կիրառելու կամ պատժի հետագա կրումը մեկուսացվածության առավել ցածր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու գործընթացում:

Նկատի ունենալով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ առաջարկելով գործուն միջոցառումներ իրականացնել ՔԿՀ-ներում բջջային կապի հաճախականության ռադիոալիքների խլացման ուղղությամբ, ինչպես նաև քանակական առումով բարելավել ՔԿՀ-ներում պահվող անձանց կողմից տաքսոֆոնից օգտվելու ժամանակացույցը, գտնել մատուցվող հեռախոսակապի գնային բաղադրիչը գրավիչ դարձնելու հնարավորություններ:

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացվել է, որ իրականացվել է ՔԿՀ-ներում ռադիոհաճախականությունների խլացուցիչների առկայության, դրանց տեխնիկական վիճակի և հետագա կիրառման հնարավորության ուսումնասիրություն, որի արդյունքներից ելնելով մշակվել են խնդրի լուծմանն ուղղված առաջարկներ, իրականացվել են քննարկումներ բջջային օպերատորների հետ:

Հնարավոր է համարվել ՔԿՀ-ներում պահվող անձանց կողմից տաքսոֆոնից օգտվելու քանակի ավելացում՝ մինչև շաբաթական երեք անգամ: Ելնելով դրանից՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կողմից ՔԿՀ պետերին կառաջարկվի քննարկել տաքսոֆոնից օգտվելու քանակի ավելացման հարցը և ըստ այդմ՝ կազմել նոր ժամանակացույց: Տեղեկացվել է նաև, որ հեռախոսակապի գներն առավել գրավիչ դարձնելու նպատակով քրեակատարողական ծառայությունը բանակցություններ է սկսել օպերատորների հետ: