Լավրովը հայտարարել է Եվրասիայում նոր աշխարհառազմավարական ուրվագծի ձևավորման մասին

Լուրեր

13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
Բոլորը

Եվրասիայի տարածքում՝ Պորտուգալիայից մինչև Ինդոնեզիա, մի շարք նորարարական ինտեգրացիոն նախագծեր են իրականացվում, մասնավորապես՝ աշխարհի նոր աշխարհառազմավարական ուրվագծի ձևավորումը: Այս մասին գրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուս-չինական պայմանագրի 20-ամյակի կապակցությամբ հրապարակված բարիդրացիության, բարեկամության և համագործակցության վերաբերյալ իր հոդվածում, փոխանցում է EADaily-ն:

«Այսօր Եվրասիայի տարածքում մի շարք նորարարական ինտերգրացիոն նախագծեր են իրականացվում։ Դրանց թվում են Եվրասիական տնտեսական միությունն ու Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը։ Նրանց պոտենցիալներին համապատասխանեցման աշխատանքը լավ հեռանկարներ ունի: Մենք կարող ենք խոսել մեր ընդհանուր մայրցամաքում՝ Լիսաբոնից մինչև Ջակարտա, խաղաղության, կայունության, անվտանգության և տնտեսական բարգավաճման նոր աշխարհառազմավարական ուրվագծի ձևավորման մասին»,- գրել է նախարարը «Ռոսիյսկայա գազետա»-ում և «Ժողովրդական օրաթերթ» չինական պարբերականում հրապարակված հոդվածում:

Ըստ Լավրովի՝ այս նոր ինտեգրացիոն կազմավորումը «պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի և թափանցիկության սկզբունքների վրա, բաց բոլոր երկրների համար՝ առանց բացառության, այդ թվում՝ ԵՏՄ, ՇՀԿ, ԱՍԵԱՆ և, հուսով ենք, ԵՄ-ի համար»:

«Հենց այս դարակազմիկ խնդրի լուծմանն է ուղղված Մեծ Եվրասիական գործընկերություն ստեղծելու՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը: Չինացի մեր ընկերների հետ միասին կշարունակենք այն համակարգված կերպով իրականացնել»,- գրել է նա:

Լավրովը նաև ընդգծել է, որ ռուս-չինական պայմանագիրը հաջողությամբ դիմացել է ժամանակի ստուգմանը։

Տաթև Ֆռանգյան