«Ձեռքի ծախս»՝ պատգամավորներին․ օրենքը շուտով ուժի մեջ կմտնի, բայց քննադատությունները չեն մարում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Նիկոլ Փաշինյան․ «Ընտանիք եք պահում ու ձեր պահած ընտանիքների ֆոնին է, որ այսօր ՀՀ-ում 200 հազար ընտանիք աղքատ է, հացին «կակա» է ասում»։

Նիկոլ Փաշինյան․ «Մի ժամանակ անեկդոտ կար․ ասում էին՝ ինչ է լինելու, ասում էին՝ հեչ, մի քիչ էլ կվատանա ու տենց էլ կմնա։ Հիմա մենք դրա իրականացման մեջ ենք։ Աղքատության էս ցուցանիշը միակ նախապայմանն է, որ էս իշխանությունը շարունակի իշխել»։

Սրանք դեռևս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի 2014 և 2017 թվականների խորհրդարանական ելույթներն են, երբ նա քննադատում էր ՀՀԿ-ական իշխանությանը ոչ խելամիտ ծախսերի, հարստություն կուտակելու համար։ Պարզ չէ՝ Փաշինյանի մոտ որպես վարչապետի պաշտոնակատար, տեսակետ փոխվել է, թե ոչ, բայց արի ու տես՝ իշխանական խմբակցությունը մշակել է մի նախագիծ, որով շեշտակի ավելացվում են պատգամավորներին տրամադրվող հավելավճարները։

Խորհրդարանում հուլիսի 16-ին կայացած արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվեց նաև աղմկահարույց այս նախագիծը, անցավ առանց ընդդիմադիր պատգամավորների։ Նախագծի հիմնական զեկուցող Վիկտոր Ենգիբարյանը ներկայացրեց հիմնավորումները։ Նիստին ներկա էին անկախ պատգամավորներից մի քանիսը․ նախկին իմքայլական  Սոֆյա Հովսեփյանը հակադարձեց հիմնական զեկուցողին՝ շեշտելով, որ պատգամավորների առնվազն մի մասը խորհրդարանից դուրս չի կատարում այնպիսի աշխատանք, որի համար հավելյալ ծախսեր են անհրաժեշտ։

Առանձին պատգամավորի դժգոհությունը չխանգարեց իշխող խմբակցությանը․ օրվա ընթացքում նախագիծը հրատապ ռեժիմով՝ 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց:  Այսպիսով, պատգամավորները բացի իրենց աշխատավարձից, նախկինում հավելյալ ծախսերի համար տրվող 50 հազար դրամի փոխարեն կստանան 250 հազար դրամ։

Նախագծի հեղինակ Վիկտոր Ենգիբարյանն արդեն դահլիճից դուրս՝ Factor TV-ի հետ զրույցում պարզաբանեց՝ ինչու է նման նախագծի միտք հղացել։ Ըստ նրա՝ բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել 2013 թվականից ի վեր, երբ ընդունվել է օրենքը: Ենգիբարյանի խոսքով՝ պատգամավորներին գումար է տրվում նյութատեխնիկական ծախսերի համար։

Այս պահին պատգամավորների հավելավճարն ավելացնելու կարիք չկա,-վստահ է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

«Երբ ունենք զինվորներ, որոնց համար նվազագույն պայմանները ստեղծված չեն, մարդիկ ապրում են տնակներում, ինքնաշեն կառույցներում, ամեն պատգամավորի 250 հազար դրամ վճարումը համարում եմ անբարոյական»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան