Կորոնավիրուսի «Յոտա» տարատեսակը տարեց մարդկանց մոտ մահվան ելքով դեպքերի թիվը կարող է հասցնել մինչև 82%-ի ։ Նման եզրահանգման են եկել Նյու-Յորքի առողջապահության դեպարտամենտի մասնագետներն ու Կոլումբիայի համալսարանի Մեյլմանի անվան հանրային առողջապահության դպրոցի մասնագետները, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Հետազոտությունների ընթացքում գիտնականները վերլուծել են համաճարակաբանական տվյալները, որոնք հավաքվել են Նյու-Յորքում 2020 թվականի նոյեմբերից 2021 թվականի ապրիլ ամիսների …

