Սա ոչ պրոֆեսիոնալիզմ է, կոպիտ խախտում։ Ավելի վատ տենդենց կա՝ շատ տեղերում չեն տրամադրում «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության 26 համարի քվեաթերթիկը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով կուսակցության ցուցակի 3-րդ համար Նարինե Մարտիրոսյանին բերման ենթարկելու դեպքին։ «26 համարը պահանջելուց հետո ասում են՝ 25 ուժ է, դրա համար չկա …

