Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է ՀՀ քաղաքացիներին. Սիրելի՛ հայրենակիցներ, Ավարտվեց նախընտրական քարոզարշավը։ Քաղաքական ուժերը հնարավորություն ունեին, ավելի քան 10 օրվա ընթացքում ներկայացնել այն ծրագրերն ու նպատակները, որոնք պատրաստվում են իրականացնել ձեր քվեները ստանալուց հետո: Ցավոք, այս ընթացքում եղան նաև անհանդուրժողականության, վիրավորանքի, սպառնալիքի դրսևորումներ, եղան նաև միջադեպեր, որոնք հարիր չեն ժողովրդավարության ձգտող կամ ժողովրդավարությունից խոսող …

