ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը ստորագրել է մի հուշագիր, որը «18 ամսով ապահով ապաստան» է խոստանում Հոնգկոնգի հազարավոր բնակիչների, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։ Այսպիսով հոնգկոնգցիները արտաքսվելու փոխարեն ստանում են Միացյալ Նահանգներում մնալու իրավունք, որպեսզի խուսափեն Չինաստանի կողմից վերահսկվող այս տարածքում բռնաճնշումների ենթարկվելու հնարավորությունից: Բայդենը դատապարտում է Հոնկոնգի ժողովրդավարության դեմ Պեկինի կողմից տասնչորս ամիս շարունակվող …

