Դրամի արժևորումը կարող է որոշակիորեն զսպել գնաճը, բայց ժամանակ է անհրաժեշտ․ Հայկազ Ֆանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Դոլարի գնի, ապրանքների գների բարձրացման և տնտեսական իրավիճակի մասին զրուցել ենք տնտեսագետ Հայկազ Ֆանյանի հետ։

— Պարո՛ն Ֆանյան, դոլարի, արտարժույթի գները բարձրանում են, իջնում են։ Դոլարի գինը հասավ մինչև 530 դրամի, հետո իջավ մինչև 480 դրամ, հիմա կրկին բարձրանում է։ Ի՞նչ է կատարվում ընդհանրապես։

— Մի շարք գործոններ են աշխատում փոխարժեքի վրա։ Հայաստանում արտահանումն ավելի առաջանցիկ տեմպերով է աճում, քան ներմուծումը։ Սա նպաստում է, որ դրսից ավելի շատ գումար գա Հայաստան, քան մենք պետք է վճարենք դրսից որոշակի ապրանքներ ստանալու համար։ Սա նպաստում է, որ ունենանք դրամի արժևորում։

Երկրորդ գործոնը, և ամենակարևոր գործոններից մեկը Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների թիվն է։ Սեզոնային աշխատանքի մեկնելով մարտ-ապրիլ ամիսներին՝ նրանք մայիսից սկսած պարբերաբար փոխանցումներ են անում։ Բնականաբար, երբ արտարժույթի է գալիս երկիր, այսինքն՝ արտարժույթի առաջարկը ավելանում է, հետևաբար, գինը որոշակի ընկնում է։

— Ապրանքների գներն աճում են, երբ դոլարը բարձրանում է։ Դրսից բերվող ապրանքների մասին է խոսքը։ Բայց չեն նվազում այդ գները, երբ դոլարն էժանանում է։ Ինչո՞ւ։

— Գիտեք, դրա համար որոշակի ժամանակային լագ (հապաղում) է անհրաժեշտ։ Ըստ էության, հաշվի առնելով, որ մենք ունենք հուլիսը հուլիսի նկատմամբ 12-ամսյա գնաճը 8,2 տոկոս, փոխարժեքը անուղղակիորեն կարող է հանդիսանալ գործոններից մեկը, որ թույլ կտա որոշակիորեն գնաճը զսպել։

Մանավանդ, եթե հաշվի ենք առնում, թե որ ապրանքներն են մեզ մոտ թանկացել, հիմնական ապրանքները էկզոգեն գործոնների հետ են կապված։ Այսինքն այն ապրանքներն են, որ մենք ներմուծում ենք։ Օրինակ՝ ձեթը, բենզինը, նման ապրանքներ։

— Կառավարության այսօրվա նիստում ասվեց, որ կառավարության ծրագիր պետք է ներկայացվի մինչև օգոստոսի վերջ։ Հաշվի առնելով և՛ Արցախի իրավիճակը, և՛ ընդհանրապես հետպատերազմյան իրավիճակը՝ Հայաստանի կառավարության առաջնահերթությունները՝ որո՞նք պետք է լինեն տնտեսության մեջ առաջիկա 5 տարում։

— Եթե, օրինակ, ամփոփելու լինենք նախորդ կառավարության գործունեությունը, պետք է նշենք հիմնական երկու ուղղություն, որ գոնե ինձ համար բավարար չէր։ Խոսքը վերաբերում է օտարերկրյա ներդրումների ներգրավմանը և կապիտալ ծախսերի թերակատարմանը, որ քրոնիկ խնդիր է։

Եթե նոր ձևավորվելիք կառավարությանը հաջողվի գոնե ներդրումների մասով այդ իրավիճակը որոշակիորեն շտկել, դա, բնականաբար, դրականորեն կազդի մեր տնտեսության վրա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան