Եվրախորհրդարանի բանաձևը՝ գերիների վերադարձի վերաբերյալ, բացարձակ մեծամասնության կողմ քվեարկությանն արժանացավ: Այդ մասին ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: «Բանաձևում առանցքային հարցեր կան, որոնք համահունչ են ՀՀ դիրքորոշմանը: Վերջին օրերին իրավիճակի սրումը կարող է տպավորություն ստեղծել, որ գերիների վերադարձի հարցը ստվերում է մնացել: Կարող եմ վստահեցնել, որ մեր բոլոր միջազգային …

