Խորհրդարանը հերթական քառօրյա նիստում քննարկում է ՀԾԿՀ անդամի նշանակման հարցը։ Թեկնածուն Լևոն Բունիաթյանն է, նրան առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նկատեց, որ թեկնածուն չի օգտագործել իրեն ընձեռված 20 րոպեն ելույթ ունենալու համար, այլ ընդամենը 3-4 րոպե է տրամադրել իր ելույթին: Պատգամավորը նշեց, որ թեկնածուն ոչինչ չասաց իր տեսլականի մասին։ …

