Զաքիր Հասանովն այցելել է Արցախի գրավյալ տարածքներ
Քաղաքականություն
04.08.2021 | 19:46Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է Արցախի գրավյալ տարածքներում բացված զորամասեր։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Պաշտպանության նախարարությանը։
«Ստուգելով անձնակազմի մարտական պատրաստվածության մակարդակը՝ նախարարն այն բարձրացնելու համապատասխան առաջադրանքներ է դրել հրամանատարության առաջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Հասանովը նաև պարգևատրել է մի խումբ զինծառայողների։
Էմմա Չոբանյան