Մարտունու շրջանի Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 աճյուն. տեղեկացնում են ԱԻՊԾ-ից: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով ՀՀ-ում կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս անցած տարածքներից հայտնաբերվել է 1579 աճյուն։

