Թուրքիայում աճում է զայրույթը՝ հրդեհների դեմ պայքարում Էրդողանի կառավարության ձախողված գործողությունների պատճառով․ The Guardian

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում մարդիկ փնտրում են հարցերի պատասխաններ, թե ինչպես անտառային հրդեհները դուրս եկան վերահսկողությունից, և արդեն 7 օր է՝ կրակը շարունակում է տարածվել երկրի հարավում և արևմուտքում։ Այս մասին գրում է բրիտանական The Guardian-ը։

Նշվում է, որ 8 մարդ՝ ներառյալ երկու հրշեջ, մահացել է հրդեհի հետևանքով։ Ուժեղ քամիները, ցածր խոնավությունն ու բարձր ջերմաստիճանը նպաստում են կրակի տարածմանը։ Եղանակային այս պայմանները շարունակվելու են նաև հաջորդ շաբաթ, և այն, ինչից վախենում են, կարող է սովորական դառնալ տարածաշրջանի համար, և այլևս կլիմայական փոփոխություններն անտեսելն անհնար է դառնում։

«5 օր է՝ խնդրում եմ իշխանություններին՝ օգնել։ Այստեղ նույնիսկ մեկ հրշեջ մեքենա չկար։ Նրանք ասացին, որ կօգնեն, երբ կրակը հասավ մեր տներին։ Ահա՛, ո՞ւր եք, այն հասել է տներին։ Ինչպե՞ս կարող է երկրի վրա գոյություն ունենալ նման կառավարություն։ Հիմա էլ ասում են՝ ես պետք է իմ տունը նորոգեմ։ Անիծվե՛ն նրանք բոլորը։ Եթե գոնե ինչ-որ վախ ունեն Աստծուց կամ խիղճ, պետք է հրաժարական տան»,- ասել է Մարմարիս քաղաքին մոտ գտնվող գյուղերից մեկի բնակիչը, որը կորցրել է իր տունը։

Էգեյան ծովի ափին գտնվող Միլասի քաղաքապետ Մուհամմեդ Թոքաթն էլ ասում է, որ անհանգստացած է, քանի որ անվերահսկելի հրդեհը սպառնում է տեղի ջերմաէլեկտրակայանին։ Թոքաթը թվիթերյան շարք է հրապարակել, որում ցույց է տալիս, թե ինչպես է կրակը տարածվում բլրի վրա դեպի էլեկտրակայանը։

Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Թուրքիայում հրդեհները 95․000 հա տարածք են ընդգրկել։ Իսկ Անկարան մեղադրվեց սխալ կառավարման և անպատրաստ լինելու մեջ, երբ պարզ դարձավ, որ երկիրը չունի գեթ մեկ պիտանի հրդեհաշիջման ինքնաթիռ։

«Մենք ապրում ենք դժոխքում և չգիտենք՝ ինչ անել հիմա։ Անհնար է ցամաքից միջամտել։ Այստեղ միայն ինքնաթիռի միջամտություն է պետք, բայց արդեն շատ ուշ է»,- ասել է Բոդրումի քաղաքապետ Ահմեթ Արասը։

Թուրքիային օգնության են հասել Ուկրաինայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի ջրատար ինքնաթիռները։ Անկարան ի սկզբանե չէր ցանկանում ընդունել արևմտյան երկրների օգնությունը, սակայն ԵՄ-ն մի քանի ինքնաթիռ է ուղարկել։ Երեքշաբթի էլ, սոցիալական ցանցերում ճնշումներից հետո, ոստիկանական ուժերը սկսել են վերջապես օգտագործել ջրցան մեքենաներ, որոնք այս երկրում ավելի հաճախ օգտագործվում են խաղաղ ցույցերը ցրելու համար։ Լրատվամիջոցը գրում է, որ տեղացիները ջուր են լցնում ամեն ինչի մեջ ՝դույլերից մինչև ցեմենտի խառնիչը՝ կրակի դեմ պայքարելու համար։

Իսկ ահա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության դիրքորոշումը, որի վարկանիշն արդեն իսկ նվազել է՝ երկրում աճող  տնտեսական խնդիրների պատճառով, անհասկանալի է թվում։ Մասնավորապես, Էրդողանի այցը Մարմարիս տարակուսանք է առաջացրել․ այն, թե ինչպես էր նա թեյի փաթեթներ նետում մարդկանց ուղղությամբ։

Հրապարակման մեջ նշվում է նաև, որ Թուրքիայի կառավարությունը հայտարարություն է տարածել, որում զգուշացնում է հեռուստաընկերություններին, որ անտառային հրդեհների ուղիղ հեռարձակումը «բարոյալքում է մարդկանց», և որ կարող են պատժվել։

Քանի որ ճգնաժամն ավելի ակնհայտ է դարձել և հասարակության զայրույթն աճում է, կառավարության պաշտոնյաները, կարծես, հրաժարվում են ավելի վաղ արված պնդումներից, թե հրդեհները երեխաների կամ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների ձեռքի գործն են։ Փոխարենը ապացուցվում է, որ երկու տասնամյակ իշխող կուսակցության կառավարության քաղաքականությունը նպաստել է այս հրդեհների տարածմանը, նման կարծիք է հայտնել անտառային տնտեսության քաղաքականության հարցերով փորձագետ Էրդողան Աթմըշը։

«Թուրքիայի անտառները, որպես էկոհամակարգ, պաշտպանված չեն և դիտարկվում են որպես եկամուտ բերող հող, 2020 թվականին անտառների 6 տոկոսն այլևս անտառ չէ կամ տրամադրվում է այլ նպատակների համար՝ զբոսաշրջություն, էներգետիկա, հանքարդյունաբերություն։ Տնտեսական ճգնաժամի պատճառով անտառային հրդեհների կանխման բյուջեն կրճատվել է, անտառտնտեսության փորձառու և գիտելիք ունեցող մարդիկ հեռացվել են աշխատանքից, իսկ նրանց փոխարինել են իշխանամետ մարդիկ»,- ասել է թուրք փորձագետը։

Էմմա Չոբանյան