Քաղաքական ինքնասպանություն գործել չենք կարող՝ Սյունիքով Ադրբեջանին ճանապարհ տալով․ սա՛ պետք է բացատրել միջազգային գործընկերներին․ Բենիամին Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 00:19
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 10 ֆուտբոլիստով պարտվեց «Կլուժին»
30.07.2026 | 23:29
Խուդաթյանն Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային համագործակցությունը
30.07.2026 | 23:14
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է հրամանատարական հավաքի մասնակիցներին
30.07.2026 | 23:07
«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը
30.07.2026 | 23:02
Wildberries-ը իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը. հայտարարություն
30.07.2026 | 22:43
Հունաստանում անտառային հրդեհները շարունակում են տարածվել․ Կրետեում դրանք տարհանման և հրշեջների մահվան պատճառ են դարձել
30.07.2026 | 22:30
Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.07.2026 | 22:26
Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին առնչվող հարցեր
30.07.2026 | 22:16
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը
30.07.2026 | 22:03
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դուրս է գալիս քաղաքականությունից և փակում իր ընդդիմադիր կուսակցությունը
30.07.2026 | 21:52
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից, «Նոան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 21:40
Սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրան
30.07.2026 | 21:27
Աջափնյակում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոց. ՆԳՆ
30.07.2026 | 21:13
Wildberries-ի ներկայացուցիչները վստահեցնում են՝ տուժած վաճառողների փոխհատուցման մեխանիզմները շուտով պատրաստ կլինեն
30.07.2026 | 21:00
ՀՀ-ն պիտի դնի 102-րդ բազայի դուրսբերման, երկաթուղին ՌԴ-ից վերադարձնելու հարցը․ պատժամիջոցները չի չեղարկի․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ

-Պարո՛ն Պողոսյան, Բաքուն կրկին լարված է պահում իրավիճակը սահմանին։ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ ադրբեջանական ԱԹՍ-ի ներթափանցման փորձ է կասեցրել հայկական կողմը։ Ի՞նչ սպասել։ Դեռ որքա՞ն հայկական սահմանամերձ բնակավայրերի բնակիչները պետք է անդադար լարվածության ու վախի մեջ ապրեն:

-Եթե որևէ էական բան չփոխվի՝ թե՛ ներքաղաքական, թե՛ տարածաշրջանում, այս իրավիճակը կարող է տարիներ շարունակվել։ Գուցե դաժան բան եմ ասում, բայց, իմ գնահատմամբ, Ադրբեջանը պատրաստ է սա շարունակել ամիսներ կամ տարիներ: Ադրբեջանը հստակ գիտի՝ ինչ է ցանկանում։

Իմ գնահատմամբ՝ նա ցանկանում է երեք բան․ կարճաժամկետ՝ ստիպել Հայաստանին ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Խորհրդային Ադրբեջանի սահմաններով, այսինքն՝ ստիպել, որպեսզի մենք ասենք՝ այն, ինչ ժամանակին Խորհրդային Ադրբեջան էր, հիմա Ադրբեջան է։ Իսկ դա նշանակում է ոչ միայն Արցախի ճանաչում Ադրբեջանի մաս, բացի այդ՝ դա հնարավորություն կտա Բաքվին արդեն իրավական առումով բարձրացնել, այսպես կոչված, անկլավների հարցը։ Դա Տիգրանաշենն է՝ Արարատի մարզում, և մի քանի անկլավները Տավուշի մարզում։

Կարճաժամկետ երկրորդ նպատակն է՝ ստիպել, որպեսզի Հայաստանն Ադրբեջանին տրամադրի ճանապարհներ դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն Սյունիքի մարզի տարածքով։ Ընդ որում՝ ես հատուկ եմ շեշտում ճանապարհներ, որովհետև գրեթե վերջին կես տարվա ընթացքում մեզ մոտ հիմնական բանավեճը ընթանում է տերմինների շուրջ՝ միջա՞նցք, թե՞ ճանապարհ։ Ադրբեջանի նախագահը գրեթե ամեն օր հայտարարում է «զանգեզուրյան միջանցքի» մասին, մեր իշխանությունները հայտարարում են՝ մենք երբեք միջանցքի տրամաբանության մեջ ոչինչ չենք քննարկել, մենք քննարկել ենք հաղորդակցության ուղիների ապաշրջափակման տրամաբանության մեջ։ Քանի դեռ Ադրբեջանն իր նպատակներին չի հասել, և քանի դեռ մնացած խաղացողները՝ թե՛ Հայաստանը, թե՛ արտաքին խաղացողները, մոտավորապես նույն դիրքորոշումն ունեն, ինչ այժմ, ես որևէ հիմք չեմ տեսնում պնդելու, որ Ադրբեջանը մոտ ապագայում կդադարեցնի այս գործընթացը։ Ինչո՞ւ պետք է դադարեցնի՝ հասկանալի չէ, որովհետև Ադրբեջանն առայժմ որևէ լուրջ վնասներ, լուրջ հակազդեցություն չի ստանում։

-Ինչո՞ւ չկա այդ հակազդեցությունը, պարո՛ն Պողոսյան, և ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը խնդիրը դիվանագիտական-քաղաքական ճանապարհով լուծելու ակնկալիք հայտնում։ Երեկ դարձյալ Նիկոլ Փաշինյանն ասել է այդ մասին։

-Քաղաքական-դիվանագիտական ճանապարհ հասկացությունը բավական առաձգական է։ Վերջին հաշվով՝ հնարավոր է տարիներ շարունակ բանակցել և պնդել, որ փորձում են լուծում գտնել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Չմոռանանք, որ 1994 թվականից ի վեր Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցություններ էին Արցախի հարցի շուրջ։ Գործընթացը տևեց 26 տարի, լուծում այդպես էլ չգտնվեց, վերջում մենք ունեցանք լայնածավալ պատերազմ, սակայն այդ 26 տարիների ընթացքում մի կողմից կային բանակցություններ, բայց մյուս կողմից այնպես չէ, որ սահմանին իրավիճակը լրիվ հանգիստ էր։

Այսինքն՝ հայտարարել, որ կփորձենք հարցը լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, շատ հանգիստ կարող է նշանակել, որ այս պրոցեսը կշարունակվի, սակայն դրան զուգահեռ՝ կրակոցները սահմանին, անօդաչու թռչող սարքերի ներխուժման փորձերը, դիվերսաները կարող են շարունակվել։ Այսինքն՝ ցավոք, մեկը մյուսին չի հակասում։

-Երեկ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարին ԶՈՒ սպայակազմին ներկայացնելիս ունեցած ելույթում նշեց, որ ոչ մի գաղտնի պայմանավորվածություն չկա, ոչ մի հայտարարություն և համաձայնություն չկա միջանցքների վերաբերյալ, ընդամենը տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին է խոսքը, և դա ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։ Ի վերջո՝ արդյո՞ք Հայաստանը կկարողանա ստեղծված իրավիճակում օգտվել այդ կոմունիկացիոն հնարավորություններից։ Ինչպե՞ս կարող է այս իրավիճակը հանգուցալուծվել։

-Եկեք արձանագրենք, որ խնդիրը միջանցքը չէ, որովհետև միջանցք ասելով, գոնե՝ որքանով ես եմ պատկերացնում, ՀՀ իշխանությունները հասկանում են, որ եթե Ալիևը խոսում է միջանցքի մասին, ապա նա նկատի ունի մի տարածք, որը գտնվելու է Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ չնայած անցնելու է ՀՀ տարածքով։

Որևէ հիմք չկա պնդելու, որ կա որևէ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն, որ ՀՀ-ն համաձայնել է, որպեսզի իր տարածքի մի մասի ինքնիշխանությունն ուղղակի փոխանցի Ադրբեջանին, և Ադրբեջանն այնտեղ ունենա սուվերեն իրավունքներ։ Եթե միջանցք ասելով հասկանում ենք դա, ապա որևէ միջանցքի մասին խոսք լինել չի կարող։ Բայց սա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հրաժարվի այս խնդրից։ Տարածաշրջանում բոլոր ուժերը հետաքրքրված են ճանապարհների բացմամբ, Հայաստանը՝ նույնպես։ Պետք է շեշտվի, որ այո՛, Հայաստանը կողմ է տարածաշրջանում կոմունիկացիաների բացմանը, դրա շրջանակում մենք պատրաստ ենք Ադրբեջանին տալ հաղորդակցության հնարավորություններ դեպի Նախիջևան, սակայն՝ ոչ Սյունիքի մարզով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան