Թաթոյանը պնդում է՝ Փաշինյանի իշխանությունը մեծացրել է Ռուսաստանից կախվածությունը․ որ պնդումն է ճիշտ, որը՝ սխալ

Լուրեր

06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
06.09.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
Բոլորը

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը նախընտրական բանավեճի ընթացքում մեղադրել է Ռուսաստանից կախվածությունը մեծացնելու մեջ։ Դրա համար նա մի քանի տվյալներ է ներկայացրել։

«Դիվերսիֆիկացման մասին է խոսում կառավարության հիմիկվա ղեկավարը, բայց հլը տեսեք ցուցանիշները Ռուսաստանի հետ ․․․ 2018-ից 2025 թվականներին Ռուսաստանից դրամական փոխանցումները ավելացել են 6 անգամ, 2018-ից 2025 թվերին կրկնապատկվել են ներդրումները, արտաքին առևտրի յուրաքանչյուր 100 դոլարից 41-ը կապված է եղել Ռուսաստանի հետ ․․․», – ասել է Թաթոյանը։

Factor TV-ն Թաթոյանի երեք պնդումներն էլ ստուգել է առանձին-առանձին՝ հիմնվելով պաշտոնական վիճակագրության վրա։

Ռուսաստանից Հայաստան փոխանցումների մասով ամենաթարմ տվյալները հասանելի են 2026 թվականի ապրիլի համար։ 2018 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանը դեռ իշխանության չէր, ինչը հնարավոր է դարձնում համեմատությունը՝ հենց Փաշինյանի կառավարման տարիների համար։

Միաժամանակ վերցրել ենք մի քանի ցուցանիշ, որոնք ներկայացված են ԿԲ վիճակագրության մեջ, քանի որ Թաթոյանը չի մասնավորեցրել, թե ինչ փոխանցումների մասին է խոսքը։

Այս համեմատության համաձայն՝ Ռուսաստանից Հայաստան փոխանցումների զուտ ներհոսքը 2018 թվականի ապրիլից մինչև այս տարվա ապրիլ աճել է մոտ 7 անգամ։ Ներհոսքը, առանց արտահոսքի հաշվառման, աճել է 4,8 անգամ։

Ոչ առևտրային ներհոսքի դեպքում փոխանցումների ծավալը նվազել է՝ համապատասխանաբար 1.35 անգամ և 1.39 անգամ։

Փոխանցումների չափերի վերաբերյալ թվերը ներկայացված են միլիոն դոլարներով

Թաթոյանի հիշատակած՝ ներդրումների մասին տվյալները ամսական կտրվածքով ներկայացված չեն, և հնարավոր չէ որոշել ներդրումների չափի փոփոխությունը Փաշինյանի կառավարման սկիզբի ու ընթացիկ իրավիճակի միջև։

Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին առևտրի ցուցանիշին և դրանում Ռուսաստանի կշռին, ապա դիտարկել ենք UN Comtrade հարթակում Հայաստանի կողմից ներկայացված տվյալները։ Դրանց համաձայն՝ Փաշինյանի կառավարման ընթացքում ՀՀ արտաքին առևտրում Ռուսաստանի կշիռը մեծացել է, բայց Թաթոյանի նշած թիվն արդեն հնացած է։

2018 թվականին ՀՀ արտաքին առևտրում Ռուսաստանի կշիռը եղել է 26.43 տոկոս, ապա 2024 թվականին հասել է 41.43 տոկոսի, որը մոտ է Թաթոյանի նշած թվին։ Բայց 2025 թվականին այդ կշիռն իջել է մինչև 36.06 տոկոս։

Այսպիսով, Թաթոյանի պնդումներից առաջինը, որ վերաբերում է Ռուսաստանից դրամական հոսքերին, տարբեր ձևով կարող է մեկնաբանվել՝ կախված նրանից, թե Թաթոյանը որ ցուցանիշն է նկատի ունեցել։

Երկրորդ պնդումը, որ վերաբերում է ներդրումներին, անհնար է ստուգել՝ տվյալների կառուցվածքային տարբերությունների պատճառով։

Նրա երրորդ պնդումը, որ վերաբերում է ՀՀ արտաքին առևտրում Ռուսաստանի կշռի ավելացմանը, ճշմարիտ է եղել 2024 թվականի համար, բայց 2025 թվականին այդ կշիռը նորից նվազել է։

 

Գարիկ Հարությունյան