Կրեմլի «Մատրյոշկա»-ն կեղծ լուրերի նոր շարք է տարածում Հայաստանի մասին․ The Insider

Լուրեր

07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
Բոլորը

Կրեմլի «Մատրյոշկա» բոտերի ցանցը նոր արշավ է սկսել Հայաստանի դեմ կեղծ լուրեր տարածելու համար՝ Եվրամիության հետ երկրի հնարավոր մերձեցման շուրջ սրվող վեճի ֆոնին: Ըստ հարձակումները վերլուծող «Блокировщик ботов» նախագծի՝ X-ում կեղծ տեսանյութեր են տարածվում, որոնք ներկայացվում են որպես տարբեր արևմտյան ԶԼՄ-ների սյուժեների և արտասահմանցի քաղաքական գործիչների հայտարարություններ։ Այս մասին ասվում է The Insider-ի անդրադարձում։

«Մատրյոշկա»-ի համար թեմաներ են դարձել հայկական մրգերի և բանջարեղենի Ռուսաստան ներմուծման արգելքը, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մատակարարումներն այլ երկրներ, այդ թվում՝ ԵՄ վերաուղղելու մասին։

Կեղծ տեսանյութերից մեկում, իբր, Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի պրոֆեսոր Ֆիլիպ Քոուլին ասում է, թե «եվրոպացի առաջնորդները հանճարեղ խաղացրել են Նիկոլ Փաշինյանին»։ Տեսանյութում պնդում կա, թե Հայաստանի վարչապետն ակնկալում էր ԵՄ-ից միլիարդավոր եվրոներ ստանալ վիզայի ազատականացման համար, բայց ստացել է միայն «խորհրդանշական գումար» (իրականում՝ ավելի քան 2 միլիոն եվրո)։

Մեկ այլ կեղծ տեսանյութում պնդվում է, թե Հայաստանի վարչապետը «բառացիորեն կորցրել է ինքնատիրապետումը»՝ իմանալով եվրոպական ֆինանսավորման չափի մասին: Որպես աղբյուր՝ նշվում է The Insider-ի լրատվական բաժնի գլխավոր խմբագիր Տիմուր Օլևսկու գոյություն չունեցող մեկնաբանությունը, որին վերագրում են պնդում, թե նման նախագծերը, իբր, պետք է արժենան առնվազն 50 միլիոն եվրո:

Առանձին տեսանյութերի շարք նվիրված է հայկական արտահանմանը դեպի Եվրոպա: Դրանցից մեկում պնդվում է, որ Ֆրանսիայի Սննդի գլխավոր վարչությունը (DGAL) հայկական մրգերում և բանջարեղենում հայտնաբերել է թունաքիմիկատների անընդունելի մակարդակներ, և որ նման ապրանքները, ենթադրաբար, չեն կարող վաճառվել ԵՄ-ի որևէ երկրում։

Ամենաանհեթեթ տեսանյութը ելակի մասին է։ Այնտեղ պնդվում է, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն ստիպված է եղել հերքել Ֆրանսիայի կողմից հայկական ելակ գնելու մասին տեղեկությունները։ Տեսանյութը ստեղծողները նրա բերանով հայտարարություն են տարածել, թե «ներկայում Ֆրանսիա հայկական ելակ ներմուծելու վերաբերյալ որևէ համաձայնագիր չկա», իսկ Հայաստանի իշխանություններին մեղադրել կեղծ տեղեկություն տարածելու մեջ։

Այս մեջբերումների, հայտարարությունների կամ պատմությունների իսկության հաստատում չկա։

Նշվում է, որ ապատեղեկատվության նոր ալիքը սկսվել է ԵՄ առաջնորդների պատվիրակության, նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Հայաստան ժամանելուց կարճ ժամանակ անց։ Մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները պահանջել էին, որ Հայաստանն ընտրություն կատարի ԵՏՄ-ում անդամակցությունը շարունակելու և Եվրամիությանն անդամակցելու կուրսի միջև։

Ի պատասխան՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկիրը կշարունակի աշխատել ԵՏՄ շրջանակներում: Սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն բազմիցս զգուշացրել են Երևանին «ուկրաինական սցենարի» ռիսկի մասին՝ Ուկրաինայում պատերազմը կապելով Կիևի եվրոպական ինտեգրման կուրսի հետ: Կրեմլը նաև ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ կրճատելով ներմուծումը. Ռուսաստանն ավելի վաղ արգելել է Հայաստանից հանքային ջրի, ինչպես նաև ծաղիկների, բանջարեղենի, կոնյակի և շատ այլ ապրանքների ներմուծումն ու վաճառքը:

Սա Հայաստանի վրա «Մատրյոշկա»-ի առաջին հարձակումը չէ։ Նախկինում The Insider-ը հաստատել էր, որ խորհրդարանական ընտրություններից առաջ երկրում ծավալվում է կրեմլամետ լայնածավալ ազդեցության արշավ։ Վերջին ամիսներին ցանցը հարյուրավոր կեղծ տեսանյութեր է տարածել Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի եվրոպական կուրսի մասին։

The Insider-ի կողմից անցկացված հետաքննությունը ցույց է տվել, որ Հայաստանում տարածվող «Wyoming Star» քարոզչական թերթի հետևում կանգնած է ԱԴԾ-ի հետ կապված պրոֆեսիոնալ տեղեկատու Ալեքսանդր Իոնովը, մինչդեռ որոշ տեղեկատվական գործողությունների համակարգման համար պատասխանատու է «Սոցիալական պրոյեկցիայի գործակալության» քաղաքական տեխնոլոգ Անդրեյ Պերլան, որը նախկինում ներգրավված է եղել Եվրոպայում, ԱՄՆ-ում և Լատինական Ամերիկայում ապատեղեկատվական արշավներում։

«Блокировщик ботов»-ի հաշվարկների համաձայն՝ մայիսի սկզբին «Մատրյոշկա» ցանցն արդեն հրապարակել էր ավելի քան 340 կեղծ տեսանյութ Հայաստանի և Նիկոլ Փաշինյանի մասին։ Այս գործողության մասշտաբները համեմատելի են Կրեմլի կողմից ընտրություններից առաջ Մոլդովայի դեմ իրականացված ապատեղեկատվական արշավի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի