ՌԴ-ի սանկցիաներին պետք է դիմանալ և դիմակայել․ ՀՀ ինքնիշխանությունը սակարկելի չէ․ Գարեգին Չուգասզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ազգային ժողովրդավարական բևեռի» խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Գարեգին Չուգասզյանը Factor TV-ի տաղավարում անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցներին, դրանց քաղաքական ենթատեքստին, իրենց ուժի արտաքին քաղաքական ուղղությանը և իրենց քաղաքական տեսլականին։

Խոսելով ՌԴ-ի կողմից կիրառվող ճնշումների և դրանց հնարավոր ընդլայնման մասին՝ Չուգասզյանը նշել է, որ ինքնիշխան պետությունը պետք է դիմադրի ցանկացած սպառնալիքի։

«Նախ և առաջ, որևիցե սպառնալիք, որը Հայաստանին արվում է, սպառնալիքով խոսող որևիցե երկիր, կապ չունի դա հյուսիս է, հարավ է, արևմուտք է, արևելք է, անընդունելի պիտի լինի, որովհետև ինքնիշխանությունը չի թույլ տալիս, որ դու այդպես հանդես գաս։ Իհարկե, կարող են քո վրա այդպիսի սանկցիաներ կիրառվել՝ աջից, ձախից, ամեն տեղից։ Ուրեմն պետք է դիմանալ դրան։ Դրան պետք է դիմանալ՝ մինչև միջազգային իրավիճակի այն փոփոխությունը, որը մենք տեսնում ենք, որ հենց հիմա Մերձավոր Արևելքում լրջագույն փոփոխություններ են կատարվում։ Դիմադրել բոլոր տեսակի ճնշումներին, որտեղից էլ որ դա լինի։ Սա է մոտեցումը»։

Ըստ Գարեգին Չուգասզյանի՝ Հայաստանը պետք է որդեգրի «ոզնու» սկզբունքը՝ ստեղծելով այնպիսի պաշտպանական համակարգ, որը հարձակումը դարձնում է անիմաստ՝ հակառակորդին պատճառելով անփոխարինելի կորուստներ։ Նա նշել է, որ այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է անցումային շրջան և համերաշխության մթնոլորտ։

«Հայաստանում, նախ և առաջ, գլխավոր խնդիրը այն պառակտվածությունն է, որն առաջացել է։ Ուրեմն, մենք անցումային ժամանակաշրջանի խնդիր ունենք, ընդ որում՝ արտակարգ իրավիճակի պայմաններում։ Այդ պայմաններում հարկավոր է, նախ և առաջ, ստեղծել համերաշխության մթնոլորտ, որտեղ հնարավոր կլինի ազգի լավագույն ուժերի միավորում կատարել այն խնդիրների լուծման համար, որոնք կանգնած են։ Որո՞նք են այդ խնդիրները՝ անվտանգության խնդիրներ, տնտեսական խնդիրներ և արդարության խնդիրներ։ Անվտանգության համար մեր միակ ձևը, որ մենք կարող ենք այս պայմաններում գոյատևել, դա ոզնի դառնալն է, որի նպատակը ոչ թե հաղթելն է, այլ հակառակորդին այնպիսի վիճակի բերել, որ ինքը հասկանա, որ եթե փորձի ինչ-որ հարձակում անել, ապա անվերադարձ կորուստներ է ունենալու, անփոխարինելի։ Իսկ դրա համար, որպեսզի տնտեսությունդ քո մոտ աշխատի, արդարություն է պետք։ Այդ արդարությունը հաստատելու համար դու պետք է կարողանաս օրենքի և իրավունքի երկիր դառնալ»։

Չուգասզյանը Հայաստանի քաղաքական դաշտի ներկա իրավիճակը համեմատել է խցանման հետ՝ նշելով, որ ո՛չ գործող իշխանությունը, ո՛չ էլ նախկինները չեն կարող երկիրը դուրս բերել այդ վիճակից։

«Մեր ամբողջ քաղաքական մտքի մեջ այդ խցանումը առաջացել է։ Այդ խցանումից դուրս բերողը չի կարող լինել Նիկոլ Փաշինյանը, ինքը խորացնում է խցանումները իր ճարտարապետական շինարարությունով… Բնականաբար, այն մյուս ուժերն էլ են մասնակցել խցանումներ ստեղծելուն։ Ուրեմն խնդիրն այն է, որ ինչպե՞ս անել, որ մենք կարողանանք պատկերացնել խցանումից դուրս գալը։ Դրա համար ենք մենք ասում, որ անցումային շրջան է պետք, արտակարգ իրավիճակ է պետք։ Սա սովորական վիճակ չի լինելու»։

«Ազգային ժողովրդավարական բևեռի» համար առաջնահերթ արտաքին քաղաքական նպատակը ԱՄՆ-ի հետ սերտ դաշնակցային հարաբերությունների հաստատումն է։

«Այսօր ամենակարևոր մեր արտաքին քաղաքական ուղղությունը պետք է լինի Միացյալ Նահանգների հետ ոչ ՆԱՏՕ-ի գլխավոր դաշնակից դառնալու քաղաքականությունը։ Մեր ինքնիշխանության հենասյուներից մեկն է եվրոպական իրավական ճարտարապետությունը, դրա վրա պետք է հենված լինի Հայաստանի ժողովրդավարությունը։ Որևիցե ձևով Հայաստանի ինքնիշխանությունը սակարկելի չէ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Ռոբերտ Անանյան