Էլինա Ավանեսյանը մրցաշարի կմասնակցի Հայաստանի հավաքականի կազմում
Հայտնի է թենիսի կանանց Հայաստանի հավաքականի կազմը Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում, հաղորդում է ՀԹՖ մամուլի ծառայությունը։
Հունիսի 15-20-ը Սան Մարինոյում կկայանան Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության եվրոպական գոտու 3-րդ ենթախմբի հանդիպումները։
Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Էլինա Ավանեսյանը, Անի Ամիրաղյանը, Մարիա Ազիզյանն ու Ալինա Սողոմոնյանը։ Թիմի ավագն է Գայանե Մովսիսյանը։