1 մլրդ դրամից ավելի է ծախսվել արտահիմնադրամային միջոցներից․ Եգորյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցությունը «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրականցուցակի գրանցումը ուժ կորցրած ճանաչելու դիմում ներկայացնելու որոշումը կայացրել է վերջին օրերին կատարված իրավական բացահայտումների արդյունքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը:

«Եվ այդ որոշումը վերջնականապես հասունացավ այս վերջին մի երկու օր առաջ էր կարծեմ՝ դեպքի բացահայտմամբ, երբ պարզվեց, որ մեկ միլիարդ դրամը գերազանցող միջոցներ են ծախսվել, այսպես ասած, արտահիմնադրամային բյուջեից։

Բոլորիդ հայտնի է այդ դեպքը, ձերբակալության դեպքն է եղել, որտեղ, որի, այսպես ասած, առանցքում ընկած գործողությունները դիտարկվել են որպես և կարող են դիտարկվել որպես կամքի վրա ներգործության միջոցներ։ Եվ այն գումարը, որի մասին բացահայտում է արվել, չափազանց էական է, այն գերազանցում է կուսակցությունների համար թույլատրված հիմնադրամի առավելագույն շեմը», – ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե ինչու ավելի վաղ համապատասխան քայլեր չէին ձեռնարկվում, երբ մամուլում արդեն իսկ շրջանառվում էին խոշոր ծախսերի ու դրամահավաքների վերաբերյալ հրապարակումներ, փաստաբանը պարզաբանել է, որ աշխատանքները կատարվել են այն ուղղություններով, որոնցով նպատակահարմար է գնահատվել։ Նա հավելել է, որ մնացած բոլոր ուղղություններով պետք է մտածեն դրանում շահագրգռված անձինք կամ խմբերը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Անի Թամրազյան