Պետդեպարտամենտը պատրաստվում է աֆղանստանցի հազարավոր ընտանիքների շնորհել ԱՄՆ-ում բնակության իրավունք

Լուրեր

11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
Բոլորը

Միացյալ Նահանգներն ընդլայնում է Աֆղանստանի այն քաղաքացիների անվանացանկը, որոնք Թալիբանից խույս տալու համար կարող են բնակություն հաստատել ԱՄՆ-ում: Ինչպես Պետդեպարտամենտն է հայտարարում, հազարավոր աֆղանստանցիներ ու նրանց ընտանիքների անդամները, որոնք աշխատել են ԱՄՆ-ի կառավարության, ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների, ՆԱՏՕ-ի ռազմական առաքելության կամ էլ ԱՄՆ-ից գործող լրատվամիջոցների համար, այժմ կարող են դիմել ԱՄՆ-ում բնակության իրավունք ստանալու համար: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։

Ինչպես պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է ասել, Միացյալ Նահանգներն այս անձանց նկատմամբ ունի հատուկ պատասխանատվություն: Եվ մենք ամեն ինչ անելու ենք այս մարդկանց օգնելու համար, ասել է նա: Ու չնայած ընդլայնված այս ծրագիրն ունի դժավարություններ, ԱՄՆ-ը իր վրա է վերցնում աֆղանստանցի գործընկերներին օգնելու ամբողջ պատասխանատվությունը:

Այս իրավիճակը հաստատվեց այստեղ, երբ Միացյալ Նահանգները որոշեց Աֆղանստանում մոտ քսան տարի գտնվելուց հետո, դուրս բերել իր զորքերն այստեղից: Ու երբ միջազգային ուժերը սկսեցին հետքաշման գործողություններ, Թալիբանի զինված խմբերը սկսեցին լայնածավալ գրոհներ ընդդեմ Աֆղանստանի կառավարական ուժերի, ու գրավեցին երկրի մոտ 420 գավառների գրեթե կեսը:

Աֆղանստանցիների ավելի սահմանափակ մի խումբ Պետդեպարտամենտի հատուկ ներգաղթային վիզաների ծրագրի շրջանակներում արդեն ստացել է ԱՄՆ-ում բնակության իրավունք: