Մինսկում Անվտանգության պետական կոմիտեի կողմից անցկացված խուզարկություններից հետո ձերբակալվել են փիլիսոփա Վլադիմիր Մացկևիչը, հասարակական ակտիվիստ Վլադ Վելիչկոն և «Թռչող համալսարան» ոչ կոմերցիոն նախաձեռնության ղեկավար Տատյանա Վոդոլժասկայան։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Եվրոռադիո»-ի հաղորդմամբ՝ հայտնի չէ, թե ինչ գործով են նրանք ձերբակալվել։ Երեքն էլ կապ ունեն «ԵվրաԲելառուս» հասարակական կազմակերպության հետ։ 2007 թվականին ստեղծված և …

