Կանադան դադարեցնում է ռազմական այն տեխնոլոգիաների մատակարարումը Թուրքիային, որոնք կիրառվել էին ԼՂ վերջին պատերազմում։ Երկրի արտգործնախարար Մարկ Գարնոն հրապարակել է վերջնական որոշումը։ Վերջինս ընդգծել է, որ որոշումը կայացվել է պաշտպանության նախարության հետ անցկացված մանրազնին հետաքննության արդյունքում, որը վստահելի ապացույցներ է գտել Լեռնային Ղարաբաղում կանադական սարքավորումների օգտագործման մասին։ «Անցյալ աշնանը, արտահանման վերահսկման մեր ռեժիմի համաձայն, Կանադայի …

