Դուք հետևություններ արե՞լ եք այս ընտրություններից․ 8 ամիս ասել եք ու պարտվել եք․ Հռիփսիմե Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

«Լսե՛ք, հարգելի՛ քաղաքական ընդդիմախոսներ, դուք հետևություններ ունե՞ք արած ընտրությունների արդյունքներից, թե՞ չէ»,- ԱԺ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն այս հարցով դիմեց ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին:

«Հասկանում եմ, որ ընտրությունները լրիվ այլ բան էին նշանակում 2018-ից առաջ, լրիվ այլ ասոցիացիաներ ու գործողողություններ էին ենթադրում… Բայց չմոռանանք, որ 2021-ի հունիսին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, երկրորդ անգամ կայացան ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ: Եվ երբ Իշխան Սաղաթելյանը հաստատում է 8 ամիս առաջ «17+» շարժամն շրջանակներում իր արած արտահայտությունները, դա նշանակում է, որ դուք դասեր չեք քաղել այս ընտրություններից: Դուք ասել եք, ասել եք, ասել եք 8 ամիս, արել եք, արել եք, արել եք ու պարտվել եք: Իշխան Սաղաթելյանը պարտվել է նույնիսկ իր հայրական գյուղում: Սյունիքում պարտվել եք, Շուռնուխում պարտվել եք: Հետևություններ արե՞լ եք:

Հետևություններ անելու փոխարեն համարձակվում եք ժողովրդին թիրախավորել ու մեղադրել: ՀՀԿ-ականներից մեկն ասել է. «Հայ ժողովրդի վերջին մեղքն այս խորհրդարանն է»: Լո՞ւրջ եք ասում, համաձա՞յն եք այս մտքի հետ: Հայ ժողովուրդն ունի բազմաթիվ մեղքեր, որոնցից վերջինն այս խորհրդարա՞նն է: Հուսամ, ասելիք կունենանք ձեր գործընկերոջը»,- նշեց Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: