Տպավորություն է՝ մեզ տված ձայներն էլ են ձեր շնորհիվ տվել․ Ռուստամյանը՝ ՔՊ-ականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

«Աբսուրդային իրավիճակ ենք արձանագրում, երբ որ համագործակցության ու համերաշխության մասին խոսելով, մեզ՝ նոր ընդդիմությանն ասում են, թե մեր ընտրողները մեզ ինչ պատգամ են տվել: Այնպիսի տպավորությունն է, որ մեր ընտրողներն էլ են ձեզ ընտրել»,- դիմելով իշխանական պատգամավորներին՝ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ հավելելով. «Մենք գիտենք, թե մեր ընտրողներն ինչ պատգամ են տվել»:

Ռուստամյանն ընդգծեց, որ ապագայի մասին իշխանության և ընդդիմության տեսլականները տրամագծորեն հակադիր բևեռներում են. իշխանությունն ու ընդդիմությունը տարբեր իրողությունների մեջ են ապրում. «Մենք խորհրդարան ենք եկել բանավիճելու, բան ասելու»:

«Ավարտվել է հին ու նորի հնարքի կիրառման ձեր լիմիտը… Մենք ասում ենք, որ իրավիճակը գնալով լրջանում է, խորանում են մեր խնդիրները, մարտահրավերները գնալով ավելանալու են: Դուք ասում եք՝ ճգնաժամ չկա:

Քանի դեռ չենք բացահայտել այս պարտության իրական պատճառները, չենք կանխարգելել այս պարտությունից բխող վտանգները, մենք ո՞նց ենք խոսում ճգնաժամի հաղթահարման մասին։ Ճգնաժամը խորացել է…

Նոր կապիտուլյացիա է մեզ պարտադրվելու, դրա դեմն օր առաջ պետք է առնել,- նշեց Արմեն Ռուստամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։