Կոռուպցիոն չարաշահումներով համայնքային հողամասերը ենթավարձակալության հանձնելու միջոցով Ձորաշեն համայնքին 14 մլն դրամի վնաս է պատճառվել. գործն ուղարկվել է դատարան

Լուրեր

14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Շիրակի մարզի Ձորաշեն համայնքի նախկին ղեկավար Գ.Ս.-ն, պաշտոնավարման ընթացքում նախապես տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներում հեռահաղորդակցության երկու օպերատոր ընկերության կողմից ալեհավաք կայաններ տեղադրելու, շահագործելու մտադրության մասին, համայնքային սեփականության հողամասերի օգտագործման հաշվին իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահադիտական դրդումներից ելնելով, անտեսելով սակարկություններին աճուրդավարի երեխաների, ծնողների, ամուսնու մասնակցությունը բացառելու օրենսդրական պահանջը, 2006թ. հուլիսի 17-ին և 2007թ. մայիսի 21-ին գլխավորել է աճուրդային հանձնաժողովները և կազմակերպել ու անցկացրել է համայնքային սեփականություն հանդիսացող 2 տարբեր հողամաս վարձակալությամբ հանձնելու վերաբերյալ ձևական աճուրդներ. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ապա հաստատել է մրցույթների արդյունքներն արտացոլող արձանագրությունները՝ դրանցում նախապես կեղծելով մրցութային հանձնաժողովների չորս անդամների ստորագրությունները, և երկու մրցույթում էլ հաղթող է ճանաչել իր կնոջը: Արդյունքում 2006թ. օգոստոսի 21-ին և 2007թ. մայիսի 29-ին վերջինիս հետ Գ.Ս.-ն կնքել է առաջինի պարագայում գյուղատնտեսական նշանակության 1 հա մակերեսով հողամասը տարեկան 4540 ՀՀ դրամ վարձավճարով, իսկ երկրորդի դեպքում՝ 1.58հա մակերեսով հողամասը տարեկան 7450 ՀՀ դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վարձակալության հանձնելու մասին պայմանագրեր:

Այնուհետև, կարճ ժամանակ անց, կնոջ անվամբ հողամասերից մեկը 2006թ. օգոստոսին տարեկան 480.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց, իսկ մյուսը՝ 2007թ. հուլիսին ամսական 85.000 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալության է հանձնել հեռա-հաղորդակցության երկու տարբեր օպերատոր ընկերությունների, որոնց արդյունք¬ում մինչև 2016թ. հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր ստացել է ավելի քան 14 մլն ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ՝ համայնքին զրկելով այդ չափով եկամուտ ստանալու հնարավո¬րութ¬յունից:

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Ձորաշեն համայնքի նախկին ղեկավար Գ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/:

Նախաքննության ընթացքում վերջինիս կողմից ներկայացվել են 3.100.000 ՀՀ դրամի չափով պատճառված վնասի վերականգման վճարման անդորրագրեր:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, դրա օրիանականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ ուղարկել ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար։