Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ ցամաքային սահմանի վերացումը. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

31.07.2026 | 00:19
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 10 ֆուտբոլիստով պարտվեց «Կլուժին»
30.07.2026 | 23:29
Խուդաթյանն Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային համագործակցությունը
30.07.2026 | 23:14
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է հրամանատարական հավաքի մասնակիցներին
30.07.2026 | 23:07
«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը
30.07.2026 | 23:02
Wildberries-ը իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը. հայտարարություն
30.07.2026 | 22:43
Հունաստանում անտառային հրդեհները շարունակում են տարածվել․ Կրետեում դրանք տարհանման և հրշեջների մահվան պատճառ են դարձել
30.07.2026 | 22:30
Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.07.2026 | 22:26
Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին առնչվող հարցեր
30.07.2026 | 22:16
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը
30.07.2026 | 22:03
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դուրս է գալիս քաղաքականությունից և փակում իր ընդդիմադիր կուսակցությունը
30.07.2026 | 21:52
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից, «Նոան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 21:40
Սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրան
30.07.2026 | 21:27
Աջափնյակում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոց. ՆԳՆ
30.07.2026 | 21:13
Wildberries-ի ներկայացուցիչները վստահեցնում են՝ տուժած վաճառողների փոխհատուցման մեխանիզմները շուտով պատրաստ կլինեն
30.07.2026 | 21:00
ՀՀ-ն պիտի դնի 102-րդ բազայի դուրսբերման, երկաթուղին ՌԴ-ից վերադարձնելու հարցը․ պատժամիջոցները չի չեղարկի․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանում էր, որտեղ նոր նախագահ է ընտրվել, նոր կառավարություն է ձևավորվում։ Այս և հարակից թեմաների մասին զրուցել ենք տարածաշրջանի փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։

— Իրանում իշխող թև փոխվեց։ Բարեփոխականներին փոխարինում են պահպանողականները, որոնք, սովորաբար, ավելի կոշտ դիրքորոշումներ են ունենում, հատկապես Արևմուտքի հետ հարաբերություններում։ Հայաստանի համար սա ի՞նչ է նշանակում։

— Ոչ միայն Արևմուտքի հարցում, այլև գրեթե բոլոր հիմնախնդիրների հարցում պահպանողականների դիրքորոշումը զգալիորեն տարբերվում է։ Այսինքն՝ միտված է Իրանի հեղինակությանը, տեղին, դերին, անվտանգության, տարածաշրջանային կշռին ավելի լայն թափ հաղորդելուն։

Եթե դիտարկում ենք այս համատեքստում և հաշվի ենք առնում պատմական հարաբերությունները պահպանողականների կառավարման շրջանում, ապա այս դեպքում, օրինակ, մշտապես ավելի բարձր մակարդակում են եղել Հայաստանի հետ հարաբերությունները՝ պայմանավորված նաև տարածաշրջանային մրցակցության իրողություններով։ Դիցուք, Թուրքիայի հետ մրցակցության համատեքստը, Ադրբեջանի վրա ավելի մեծ ազդեցություն ունենալու իրողությունը։ Այս առումով նաև, բնականաբար, իրանական կողմը Հայաստանը դիտարկել է որպես կարևոր դերակատար, գործընկեր Հարավային Կովկասում։

— Պատերազմից հետո Իրանից հայտարարություն եղավ «կարմիր գծերի» մասին, Հայաստանի սահմանների մասին։ Եվ վերջերս Իրանի դեսպանն այցելեց Գեղարքունիք, սահմաանմերձ գոտի։ Ընդհանրապես, երբ ասում են, որ ՀՀ սահմանը «կարմիր գիծ» է, ի՞նչ է ենթադրում, Իրանը ի՞նչ կարող է անել։

— Դա առաջին հերթին Հայաստան-Իրան սահմանի մասին է, և, բնականաբար, Սյունիքի հատվածի մասին է խոսքը։ Եվ այդ հայտարարություններն այն համատեքստում են, որ իրանական կողմը որևէ կերպ չի կարող հանդուրժել Հայաստանի հետ ցամաքային սահմանի վերացումը, քանի որ իրանական կողմը դա համարում է ազգային անվտանգության խնդիր։

Սա հստակ ուղերձ է, բնականաբար, նաև Թուրքիային և Ադրբեջանին, որ սահմանների անձեռնմխելիության սկզբունքի խախտման պարագայում Իրանը իրեն իրավունք է վերապահում որոշակի գործողություններ իրականացնելու։

— Թուրքիայում երեկ անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել, և Էրդողանը կրկին հոխորտանքներ է ուղղել Հայաստանի հասցեին։ Ընդհանուր, լայն հորիզոնով Թուրքիայի նպատակները հիմա որո՞նք են Հայաստանի ուղղությամբ։

— Թուրքիայի նպատակները չեն փոխվել հետպատերազմյան շրջանում, պարզապես նկատվում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև որոշակի դերաբաշխում։ Այսինքն՝ ավելի ակտիվ, առաջին ջութակի դերում գործում է Ադրբեջանը։ Թուրքական կողմը երևի թե սահմանափակվում է նման արարողակարգային հայտարարություններով։ Էրդողանի այս հայտարարությունը երևի թե արված էր վերջին շրջանում այս սահմանային լարումների հետ կապված Ադրբեջանին ինչ-որ աջակցող ուղերձ հղելու տրամաբանության մեջ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան