Արցախյան պատերազմում հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած Թորոսգյուղի երեք տղաների պատվին համայնքում հիմնվել է «Հավերժության պուրակ»։ «Որդուս» սոցիալական-կրթական ՀԿ-ի նախաձեռնությամբ պուրակը հիմնվել է նվիրատուների, համայնքի բնակիչների ու աշակերտների ջանքերով։ Թորոսգյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Գարիկ Հակոբյանը Factor.am-ի հետ զրույցում պատմեց, որ ՀԿ-ից մարզեր պուրակի ստեղծման շրջաբերական են ուղարկել, ծրագրից ոգևորված՝ փորձել է իրականացնել այն և կառուցել …

