Սա այն եզակի հարցերից է, որ պիտի ունենայինք բացառիկ կոնսենսուս․ Վարդևանյանը՝ Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Սա այն եզակի հարցերից է, որի շուրջ պիտի ունենայինք բացառիկ կոնսենսուս: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Նժարի վրա դրած է երկու հարց՝ մի նժարին առողջապահության, մյուսին՝ Արցախի հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովների ստեղծման հարցն է։ Ես կարծում էի, որ սա այն քիչ դեպքերից է, որ մենք ոչ թե պետք է բոցաշունչ ելույթներ ունենանք, այլ բացառիկ կոնսենսուս։ Պատգամավորներն ասում են՝ ո՛չ, չպետք է ունենանք մշտական հանձնաժողով, որովհետև պետք է լինի առողջապահական հարցերի հարցերի հանձնաժողով։ Իսկապե՞ս։

Նոյեմբերի 9-ի արհավիրքից հետո բոլորին է պարզ, որ անհրաժեշտ է Արցախի հարցերով զբաղվող հանձնաժողով ամենօրյա աշխատանքի համար, որովհետև միջխորհրդարանական ձևաչափը, որը տարին երկու անգամ հանդիպում է նախատեսում, փոխվել է։ Ի վերջո, Հայաստանի նորագույն պատմության մեջ մենք առաջին անգամ ունենք իրավիճակ, որ  Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պաշտոն ունեցող անձը հոկտեմբերի ամսից չի եղել Արցախի Հանրապետությունում»,- նշեց Վարդևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: