Ադրբեջանի հավելյալ պահանջներից մեկը միջանցքն է. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Մեր երկրի համար շարունակում է առաջնային մնալ սահմանների անվտանգության խնդիրը: Այսօր էլ Ադրբեջանը կրակ է բացել Երասխի ուղղությամբ: Ինչ հանգուցալուծում է ակնկալվում, ինչու գործը առաջ չի գնում: Թեմայի շուրջ Factor TV-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ այդ հարցը քաղաքական բոլոր ուժերի և հանրության ուշադրության կենտրոնում է, գործընթացները կարող են զարգանալ ցանկացած սցենարով:

Աղաջանյանը հղում կատարեց Նիկոլ Փաշինյանի՝ ՊՆ-ում ունեցած ելույթին՝ նշելով, որ վարչապետն արձանագրել է՝ սահմանային իրավիճակը բավակնին լարված է, և առաջ է քաշել այն թեզերն ու պատկերացումները, որոնք տեղավորվում են ՀՀ օրակարգում: «Մեզ համար առաջնային է նոյեմբերի 9-ի և դեկտեմբերի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը՝ առանց նախապայմանների:

Այդ ելույթում ամենակարևոր թեզն այն էր, որ քանի դեռ չենք սպառել դիվանագիտական ճանապարհով այս խնդիրը լուծելու հնարավորությունները, խուսափելու ենք ռազմական էսկալացիայից»,- նշեց պատգամավորը:

Հարցին, թե ինչն է խնդիրը, որ տարածաշրջանում խաղաղություն չի հաստատվում, Ադրբեջանն ինչ պահանջներ է ներկայացնում, որոնք ընդունելի չեն Հայաստանի համար, Աղաջանյանը պատասխանեց, որ շոշափվում է միջանցքի գաղափարը, որը ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր տեսքով ՀՀ-ի հետ չի համաձայնեցվել: «Այս թեման մեզ համար փակ է, ՀՀ սուվերեն տարածքով միջանցքի մասին քննարկման հարց չկա: Թե ինչ ակնկալիքներ և հավելյալ պահանջներ ունի Ադրբեջանը, թերևս, դրանցից մեկը հենց միջանցքն է: Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով այս մասին խոսվում է»,- նշեց Աղաջանյանը՝ հավելելով, որ Բաքվի և Երևանի միջև այդ հարցի վերաբերյալ ուղիղ քննարկումներ չկան:

Մանրամասները՝ տեսանյութում: