Ալեհավաք կայանների տեղադրման համար Շիրակի մարզի համայնքային սեփականության հողամասերը չարաշահումներով վարձակալության հանձնելու վերաբերյալ 5 գործ դատարանում է, 2-ով դատավճիռ է կայացվել

Լուրեր

14.03.2026 | 23:14
Ըմբիշ Արամայիս Հարությունյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն, Սամվել Տերտերյանը՝ փոխչեմպիոն, Մանվել Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 20:09
Նյու Յորքում Հայաստանի նախաձեռնությամբ քննարկվել է գենդերային հավասարության դերը կենսաբազմազանության պահպանման գործում
14.03.2026 | 20:02
Այս պահի դրությամբ Կատարում է գտնվում 21 ՀՀ քաղաքացի. դեսպանություն
14.03.2026 | 19:43
«Դաբիցա» արեք` կռիվ չլինի. ագարակցին` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 19:26
Էդուարդ Սպերցյանի դուբլը հաղթանակ է պարգևել «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈԻԹ
14.03.2026 | 19:08
Չեք պատկերացնի` ես ձեր հարցով ինչքան եմ զբաղվել. Փաշինյանը Մեղրիում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 19:00
300 դպրոցներից շատերի ծախսը հիմնավորված չէ, իսկ տնօրեն չեն դառնում, քանի որ ներսից չեն աճեցնում. Բլեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 18:24
Իրանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով. ԱԳՆ
14.03.2026 | 18:02
Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում
14.03.2026 | 17:47
Մարտի 13-ին Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի. ՀՀ ԱԳՆ
14.03.2026 | 17:44
Հնդկական երկու գազատար լցանավ է անցել Հորմուզի նեղուցով՝ Իրանի թույլտվությամբ
14.03.2026 | 17:15
«Շատ տպավորիչ կառույց է». Փաշինյանը՝ Քաջարան-Ագարակ ճանապարհի թունելից դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 16:55
Հայաստանն ու Լեհաստանը Վարշավայում ստորագրել են գիտահետազոտական համագործակցության համաձայնագիր
14.03.2026 | 16:36
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մտնում է վճռորոշ փուլ
14.03.2026 | 16:16
Երևանի 2 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Շիրակի մարզի Ողջի համայնքի նախկին ղեկավար Ս.Ա.-ն 2007թ. սեպտեմբերին և 2008թ. փետրվարին հաստատել է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի դրույթների խախտմամբ կազմված՝ համայնքապատկան հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին արձանագրություններ, և ՀՀ կադաստրի կոմիտեի Ամասիայի սպասարկման գրասենյակի պետ, իր ծանոթ անձի դստեր՝ Շիրակի մարզի Ամասիա գյուղի անչափահաս բնակչուհու հետ կնքել է գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատային նշանակության հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագրեր: Դրանցից առաջինով վերջինս Ողջի համայնքից վարձակալել է համայնքի վարչական տարածքում գտնվող, գյուղատնտեսական նշանակություն ունեցող 1.462 հա մակերեսով հողատարածք՝ 25 տարի ժամկետով՝ տարեկան 2.660 ՀՀ դրամ վարձավճարով, իսկ մյուսով՝ 0,83 հա մակերեսով հողատարածք՝ 25 տարի ժամկետով՝ տարեկան 3.155 ՀՀ դրամ վարձավճարով:

Պայմանագրերի կնքումից կարճ ժամանակ անց վարձակալը կնքված ենթավարձակալության պայմանագրերով նշված առաջին հողամասից 0,04 հա հողատարածքը տարեկան արդեն 480.000 ՀՀ դրամ վարձավճարով, իսկ երկրորդ հողամասից 0.02հա հողատարածքը՝ 20 տարի ժամկետով, ամսական 75.000 ՀՀ դրամ վարձավճարով հանձնել է հեռահաղորդակցության օպերատոր երկու ընկերությունների:

Իսկ համայնքի ղեկավարը թույլտվություն է տվել հողատարածքները ենթավարձակալության տալուն և գյուղատնտեսական նշանակության հողամասերում ալեհավաք կայաններ տեղադրելուն:

Գործարքների արդյունքում Ամասիա գյուղի անչափահաս բնակչուհու ընտանիքը ստացել է ընդհանուր 6.754.440 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ, իսկ համայնքը զրկվել է այդ չափով եկամուտ ստանալու հնարավո¬րութ¬յունից:

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Ողջի համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ ուղարկել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար։

Ընդհանուր առմամբ բջջային կապի ալեհավաք կայանների տեղադրման համար համայնքային և պետական սեփականության հողամասերի վարձակալության, ենթավարձակալության և օտարման գործընթացներում արձանագրված չարաշահումների դեպքերով Շիրակի մարզի դատախազության դատավարական ղեկավարման ներքո քննվել են 14 քրեական գործեր, որոնցից 2-ով նախաքննությունը շարունակվում է, 7 քրեական գործի վարույթ կարճվել է, իսկ 5 քրեական գործ` 5 անձի վերաբերյալ (բոլորն էլ համայնքի ղեկավարներ) մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:

Վարույթը կարճված քրեական գործերով 7 նախկին համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշումները կայացվել են ոչ արդարացնող հիմքերով:

Դատարան ուղարկված 3 քրեական գործերով վարույթը գտնվում է ընթացքի մեջ, իսկ 2-ով կայացվել են դատավճիռներ:

Մասնավորապես` դրանցից մեկով նախկին համայնքի ղեկավարը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել 2 տարի ժամկետով ազատազրկումը, որը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան: Մյուսով մեկ այլ նախկին համայնքի ղեկավար մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և վերջինիս նկատմամբ որպես պատիժ է նշանակվել 3 տարի ժամկետով ազատազրկումը, որի կրումից տվյալ անձն ազատվել է համաներման ակտի կիրառմամբ: Երկուսի նկատմամբ էլ որպես լրացուցիչ պատիժ է նշանակվել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 1 տարի ժամկետով զրկելը:

Վերոնշյալ քրեական գործերով հիմնականում մինչդատական վարույթի ընթացքում ընդհանուր առմամբ վերականգնվել է շուրջ 16մլն դրամի չափով համայնքներին պատճառված վնաս: Բացի այդ, 7 դեպքում լուծվել են վարձակալության, ենթավարձակալության պայմանագրերը և համայնքները հեռահաղորդակցության օպերատորների հետ կնքել են նոր պայմանագրեր: