«Անկախ դիտորդ» նախաձեռնության կողմից իրավապահ մարմիններին ուղարկվել է 30 հաղորդում, որոնց ծանրակշիռ մեծամասնությունը վերաբերել է ընտրակաշառքի դեպքերին, երկրորդ հորիզոնականում ընտրողների վրա ապօրինի ազդեցության այլ դրսևորումներն են: «Դիտորդներն ստացել են բազմաթիվ ահազանգեր՝ կապված ընտրակաշառքի բաժանման հետ և գործատուների կողմից ընտրողների վրա ապօրինի ազդեցության վերաբերյալ: Շատ են եղել «Հայաստան» դաշինքի օգտին ընտրակաշառքի բաժանման մասին ահազանգերը»,- ընդգծեց Իոաննիսյանը: …

